ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան–ԱՄՆ հուշագրի թաքնված ռիսկերը՝ պետականության հիմնասյուների արժեզրկման պայմաններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված հուշագիրը, որը իշխանությունը փորձում է ներկայացնել որպես «պետական մեծ ձեռքբերում», իրականում ավելի շատ վտանգներ է առաջացնում, քան իրական օգուտներ։ Արևմտյան գործընկերների աճող մտահոգությունը արդեն ցույց է տալիս, որ Հայաստանում իրավական համակարգի քայքայումը, քաղաքական հետապնդումները և հասարակական կյանքի վերահսկումը խորապես հակասում են հուշագրի իմաստին ու բովանդակությանը։

Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, վախի մթնոլորտը, մամուլի և հանրային խոսքի սահմանափակումը ստիպում են տարբեր պետությունների ներկայացուցիչներին ավելի հաճախ այցելել Երևան։ Նրանց հայտարարություններում հստակ ընդգծվում է, որ Հայաստանում պետական կառավարման ձևը հեռանում է ժողովրդավարական սկզբունքներից։ Երկիր, որը փորձում է ներկայանալ որպես իրավական ու անկախ պետություն, փաստացի վերածվում է կառավարման այնպիսի ձևի, որտեղ անհանդուրժողականությունը, ճնշումը և պետական լծակների չարաշահումը դարձել են առօրյա գործելակերպ։ Սա լուրջ խոչընդոտ է որևէ երկարաժամկետ ծրագրի կամ համագործակցության համար, քանի որ մարդու իրավունքների ոտնահարումը ոչ մի գործընկեր չի կարող անտեսել։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պետական մակարդակով տարվող արշավը։ Արևմուտքում սա դիտվում է ոչ միայն որպես ներպետական խնդիր, այլ որպես ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից մեկի քանդում։ Այն, որ իշխանությունը փորձում է եկեղեցին դարձնել ենթակա կառույց՝ իր քաղաքական շահերն ապահովելու համար, լրջորեն խորացնում է անվստահությունը Հայաստանի հանդեպ։ Քաղաքական ձերբակալությունների և եկեղեցու դեմ հարձակման համադրությունը ստեղծում է պատկեր, թե Հայաստանը հեռանում է հոգևոր, ազգային ու իրավական մշտական հիմքերից և կառուցում է նոր ձև, որտեղ ամեն ինչ կենտրոնանում է մեկ քաղաքական կամքի շուրջ։

Ադրբեջանի հետ ներկայացվող «խաղաղության» պատրանքային գործընթացների ֆոնին իշխանության՝ պարտադիր զինվորական ծառայության կրճատման նախաձեռնությունը նոր, առավել վտանգավոր հարցեր է առաջացնում։ Մինչ Բաքուն ամեն տարի ավելացնում է իր ռազմական բյուջեն, ուժեղացնում զինանոցը և հայտարարում նոր պահանջներ, Երևանը խոսում է բանակը փոքրացնելու մասին։ Երբ դրան գումարվում է իշխանության՝ «առանց զոհողությունների խաղաղություն» անվան տակ տարածվող քարոզչությունը, ավելի ու ավելի է ճշտվում, որ խոսքը կարող է լինել Ադրբեջանի թելադրած հերթական կետը կատարելու մասին։ Ստացվում է, որ Հայաստանը կարող է թուլացնել իր պաշտպանական համակարգը հենց այն ժամանակ, երբ արտաքին վտանգները առավել քան երբևէ հասուն են։

Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին վարչապետի ազդակները նույնպես վտանգավոր են։ Եթե պաշտոնական ներկայացումը դրանք կապում է «ազգային ինքնության նորացման» հետ, ապա իրական նպատակը բոլորովին այլ է։ Ադրբեջանը բացահայտորեն պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի իր տարածքային իրավունքներից, իսկ գործող Սահմանադրությունը նման հռչակման համար լուրջ խոչընդոտ է։ Հետևաբար՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը ընկալվում է որպես այդ պահանջը կատարելու համար ճանապարհ բացելու փորձ։

Այս ամենը ձևավորում է մի վիճակ, որտեղ Հայաստանը քայլ առ քայլ հեռանում է իր պետականությունից՝ արտաքին պարտադրանքների և ներքին իշխանական շահերի միախառնումից։ ԱՄՆ-ի հետ հուշագիրը, որը պետք է դառնար անվտանգության և համագործակցության նոր հարթություն, վերածվել է գործիքի, որով իշխանությունը փորձում է իրացնել սեփական քաղաքական կամքը՝ անտեսելով ազգային շահը և կատարելով Ադրբեջանի համար ձեռնտու քայլեր։

Հայաստանի պետականությունը չի կարող պայմանավորվել իշխանության այնպիսի վարքագծով, որի միակ նպատակը դիրքերի պահպանումն է՝ նույնիսկ ազգային ինքնության, անվտանգության և պետական ինստիտուտների հաշվին։ Իսկ եթե այս ընթացքը չկասեցվի, ապա ոչ մի հուշագիր չի կարող ապահովել այն, ինչից այսօր առավել քան երբևէ կարիք ունի հայկական պետությունը՝ անվտանգություն, պաշտպանունակություն և ինքնիշխանություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular