ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու դեմ նոր գրոհ. իշխանության վտանգավոր ծրագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան քաղաքական օրակարգում նորից առաջնային է դառնում իշխանությունների ճնշումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Փաշինյանի թիմում ձևավորվել է ծրագիր, որի առանցքում կանգնած է ոչ միայն կաթողիկոսի հեղինակազրկումը, այլև՝ եկեղեցու ինստիտուցիոնալ հիմքերի տրոհումը։ Վերջին օրերին իշխանական շրջանակներում քննարկվում է այն փաստը, որ Ազգային եկեղեցական խորհուրդը երկար ժամանակ չի գումարվել, և դա դիտարկվում է որպես թվացյալ իրավական հենակետ՝ կաթողիկոսին հեռացնելու փորձի համար։ Ինչն իրականում զուտ վարչական ընթացակարգի հարց է, ներկայացվում է որպես «ժամանակի հրամայական»՝ քաղաքական միջամտության պատրվակ։

Իշխանությունների նպատակը պարզ է․ նրանք ձգտում են ունենալ կառավարելի հոգևոր առաջնորդ, որը կհնչեցնի իշխանության կամքին համապատասխան ուղերձներ։ Այդ նպատակով գործի են դրվում ճնշման բոլոր միջոցները՝ հոգևորականների շրջանում աջակցություն հավաքելու փորձերից մինչև եկեղեցու ներքին գործընթացների դիտավորած քաղաքականացում։ Փաշինյանը փորձում է եկեղեցին զրկել ազգային հոգևոր և հասարակական դերակատարումից՝ այն վերածելով իշխանության կուսակցական ճարտարապետության շարունակության։

Քաղաքագետ Արմեն Հովասափյանի խոսքով՝ խնդիրն այլևս չի սահմանափակվում Վեհափառ Հայրապետին հեղինակազրկելով կամ նրա վրա քրեական գործեր գործարկելով։ «Նիկոլի նպատակը եկեղեցին հիմունքներից պառակտելն է՝ մաս-մաս անելով այն, որպեսզի այն զրկվի ազգային եկեղեցու կարգավիճակից և վերածվի պարզապես «Հայաստանի եկեղեցու», - նշում է նա։ Սա արդեն ազգային անվտանգության սպառնալիք է՝ քանի որ եկեղեցին դարեր շարունակ եղել է Հայաստանի դիմադրողականության, ինքնության և համահավաք կապերի համակարգող ուժը։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը ևս փաստում է, որ Փաշինյանը հետևողականորեն ընտրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեկուսացնելու ճանապարհը։ Նրա գնահատմամբ՝ սխալ է կարծել, թե իշխանությունն այս գործում հաջողություններ չունի։ «Այդպիսի կարծիքը հաճախ ինքնախաբեություն է․ Փաշինյանին հարող հոգևորականների թիվը այսօր փոքր է, բայց հակազդեցության բացակայության դեպքում այն օրեցօր աճելու է»,- ընդգծում է վերլուծաբանը։

Իրավիճակն առավել սուր է դառնում, երբ նկատում ենք, որ Հայաստանում արտաքին սպառնալիքների ռիսկն աճում է, իսկ ներսում իշխանությունն ամեն գնով թուլացնում է այն ինստիտուտները, որոնք երբևէ կարող են դառնալ ազգային համախմբման առանցք։ Եկեղեցին մնում է միակ խոշոր կառույցը, որն այսօր ազատ է կառավարության վերահսկողությունից և ունի անկախ դիրքորոշում արտահայտելու ունակություն։ Եվ հենց այդ պատճառով է դառնում քաղաքական ճնշման գլխավոր մետա։

Այսօր վտանգված է ոչ միայն եկեղեցու ղեկավարի անձը, այլև ինստիտուտի ամբողջականությունը։ Եթե իշխանության այդ ծրագիրը չեզոքացվի միայն եկեղեցական շրջանակների դիմադրությամբ, ապա վտանգը կմնա։ Սա հասարակության խնդիրն է՝ պետական ինքնության և պատմական շարունակականության պաշտպանություն։ Եկեղեցու հանդեպ ձեռնարկվող այս փորձերը վերածվում են ազգային անվտանգության մարտահրավերի, որի հետևանքները կարող են լինել անդառնալի։

Այս ամենը հուշում է, որ եկեղեցու դեմ վարչական կամ քաղաքական հաշվարկներով տարվող պայքարը վաղուց անցել է ներքին վեճի սահմանները։ Այն դարձել է պետական համակարգի ապամոնտաժման ավելի մեծ նախագծի կարևոր բաղադրիչ։ Իսկ այդ նախագծին դիմակայելը արդեն ազգային հրամայական է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular