ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը․ պատմության այս օրը (29 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության համաշխարհային օր, Ալբանիա՝ Ազատագրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1909– ծնվել է նշանավոր ճարտարապետ, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանը:

1911 –ծնվել է  բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր– պրոֆեսոր Ռուբեն Աղաբաբյանը:

1917 - ծնվել է հայ խորհրդային շինարար Կոստանդին Մարությանը:

1919 - ծնվել է հրետանու գեներալ-լեյտենանտ Համբարձում Համբարձումյանը։

1920- Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։

1921 - ծնվել է արձակագիր, թարգմանիչ Ռաֆայել Արամյանը։

1924 - ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Մարուսյա Մարտիրոսյանը:

1925- Հիմնադրվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանը:

1929– ռուս դրամատուրգ Սմիռնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ իր գործունեությունն է  սկսել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:

1943-ստեղծվել է Հայաստանի Գիտությունների ակադեմին, որի առաջին նախագահ է դարձել Իոսիֆ Օրբելին:

1945-առաջին անգամ ներկայացվել է Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերան:

1947 - ծնվել է օրթոպեդ, ուռուցքաբան Սերգեյ Սեինյանը:

1950 – տեղի է ունեցել Երևանի  Մայր Հայաստան հուշահամալիրի բացումը։

1951 - վախճանվել է նշանավոր գրող, դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը:  

1956- հեռարձակվել է Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը:   

1967– Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը։ 

1988- ԽՍՀՄ-ում դադարեցրել են խլացնել «Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոալիքները:

2013-չնայած Հայաստանի իշխանությունների պատրաստակամությանը՝ Եվրոպան հրաժարվել է Հայաստանի հետ միայն քաղաքական բարեփոխումներ ենթադրող Ասոցացման համաձայնագիր ստորագրել:

2014- Եղվարդի մանկապարտեզի ավելի քան 50 երեխաների մոտ արձանագրվել է աղիքային ինֆեկցիա՝ շիգելիոզ:

2020- Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների միաբանության երթը, որի նպատակն է եղել աջակցել ռազմագերի զինվորներին և զինծառայողների հարազատներին և ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1314 —վախճանվել է ֆրանսիայի թագավոր ֆիլիպ 4-րդ Գեղեցիկը:

1797– ծնվել է իտալացի երգահան Գաետանո Դոնիցետին։

1802 —ծնվել է գերմանացի գրող, նովելիստ Վիլհելմ Հաուֆը:

1830 —սկսվել է լեհական ազգային-ազատագրական ապստամբությունը:

1832 —ծնվել է ամերկացի գրող, ֆեմինիստուհի Մեյ Օլկոտտը, որը պատմության մեջ առաջին կինն է, որը գրանցվել է քաղաքական ընտրույթուններին մասնակցելու համար որպես թեկնածու:

1870- սկսվել է Նիկոլայ Պրժևալսկու առաջին ճանապարհորդությունը Կենտրոնական Ասիա:

1899 —հիմնադրվել է Բարսելոնա ֆուտբոլային ակումբը:

1932– ծնվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։

1938 —Ջոն Ջոնսը Aeronca 50 Chief թեթև ինքնաթիռով 30 ժամ 47 րոպեի ընթացքում կտրելով 4484 կիլոմետր հեռավորություն Լոս-Անջելոսից թռել և հասել է Նյու-Յորք:

1945-սահմանադիր ժողովը հայտարարել է Հարավսլավիայի ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին:

-տեղի է ունեցել աշխարհում առաջին փրկարարական  գործողությունը ուղղաթիռի օգնությամբ:

1947– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշել է Պաղեստին պետությունը բաժանել արաբական և հրեական մասերի։

2001– վախճանվել է անգլիացի ռոք-երաժիշտ, կիթառահար, երգիչ, The Beatles խմբի անդամ Ջորջ Հարրիսոնը։

2002 —Մոսկվայում Ռիմսկի-Կորսակովի  «Ձյունանուշիկ» օպերայի պրեմերայով բացվել է Մեծ թատրոնի նոր բեմը:

2009 —Շվեյցարիայում տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքը եղել է երկրում մինարեթների կառուցման արգելքը:

2021 —վախճանվել է խորհրդային և ռուսական կինոռեժիսյոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսոր Վլադիմիր Նաումովը:

2023 —վախճանվել է ամերիկացի քաղաքական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսսինջերը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular