ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլեգնող հրդեհներ. իրավիճակ, որը բացահայտում է խորքային թերությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած բնական աղետները, մասնավորապես անտառային հրդեհները, առավել քան երբևէ, դարձել են համաշխարհային օրակարգի առանցքային հարցերից մեկը։ Գլոբալ տաքացման գործընթացի պայմաններում ամեն տարի բազմաթիվ երկրներում ականատես ենք լինում սովորականից բարձր ջերմաստիճանի, որն էլ պատճառ է դառնում խոշոր հրդեհների։ Ընդ որում, եթե նախկինում հրդեհները հիմնականում ամռան ամիսներին բնորոշ երևույթ էին, ապա ներկա փուլում իրավիճակ է փոխվել, ու արդեն խոշոր հրդեհներ սկսվում են նաև տարվա մյուս եղանակների ընթացքում։ Նոյեմբերի վերջին Տավուշի և Գեղարքունիքի մարզերում բռնկված հրդեհները դրա վառ օրինակ են։

Դրանք նաև բացահայտեցին համակարգային այն թերությունները, որոնք առկա են Հայաստանում հակահրդեհային կառավարման ոլորտում։ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում արձանագրված հրդեհները փաստացի ցույց տվեցին, որ կլիմայական նոր պայմաններում ավանդական հակահրդեհային միջոցառումները, ինչպիսիք են, օրինակ՝ անտառային ու դրան հարակից տարածքների պարբերական մաքրման աշխատանքները, հաճախ բավարար չեն։ Այս համատեքստում բացահայտվեց նաև տեխնիկական ռեսուրսների և մարդկային կարողությունների սահմանափակությունը։ Հաճախ հրշեջ տեխնիկան դժվարությամբ էր հասնում հրդեհի օջախներին՝ պայմանավորված անտառային ճանապարհների վատ վիճակով, տեղանքային բարդություններով և նույնիսկ կազմակերպչական թերություններով։

Նման իրավիճակում մեծապես անհրաժեշտ է հակահրդեհային կառավարման նորարարական մոտեցումների ներդրումը, որոնք թույլ կտան ոչ միայն արագ արձագանքել արդեն բռնկված հրդեհներին, այլև մեծապես ուշադրություն դարձնել կանխարգելիչ ռազմավարության մշակմանը։ Իսկ կանխարգելիչ միջոցառումների պլանավորումը պետք է ներառի ոչ միայն անտառտնտեսական, այլև համայնքային մակարդակի համալիր գործունեություն։ Տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության և քաղաքացիական հասարակության ներգրավումը հակահրդեհային աշխատանքներում կարող է էապես բարձրացնել ռիսկերի կառավարման արդյունավետությունը։ Մյուս կողմից՝ համայնքների իրազեկվածության բարձրացումը, բնակչության կրթությունը բնական աղետների կանխարգելման և արձագանքման ոլորտում, կամավորական շարժումների զարգացումը կարող են դառնալ այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ժամանակին հայտնաբերել հրդեհի բռնկման վտանգը, արագորեն արձագանքել և նվազեցնել վնասները։ Այս համատեքստում միջազգային փորձի կիրառումը, օրինակ՝ զարգացած երկրների օրինակով անտառային հսկիչ համակարգերի, հեռահար մոնիտորինգի, ցանցային իրազեկման և արագ արձագանքման նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, կարող են զգալիորեն բարձրացնել հակահրդեհային կառավարման հնարավորությունները։

Հայաստանում հաճախակի դարձած հրդեհներից հետո ակնհայտ է դառնում հակահրդեհային քաղաքականության և օրենսդրական դաշտի արդիականացման անհրաժեշտությունը։ Արագ փոփոխվող կլիմայական պայմաններին զուգահեռ նոր տեսակի ռիսկերի ի հայտ գալը պահանջում են հակահրդեհային քաղաքականության ամբողջական վերանայում՝ այն դարձնելով ավելի կանխատեսելի, ճկուն և գիտահեն։ Անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները հակահրդեհային ծառայությունների համար, այլև խթանել մասնավոր հատվածի, միջազգային գործընկերների և տեղական համայնքների մասնակցությունը։

Հակահրդեհային միջոցառումների արդյունավետության բարձրացման համար առանցքային նշանակություն ունի նաև միջգերատեսչական համակարգվածությունը։ Հաճախ պետական մարմինների, համայնքների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը բավարար մակարդակի վրա չէ։ Սա հանգեցնում է ոչ միայն հրդեհների ուշ հայտնաբերման և դանդաղ արձագանքման, այլև վերականգնման աշխատանքների դանդաղ ընթացքին։

Կլիմայական փոփոխությունների և հրդեհների պայքարում առանցքային է նաև գիտահետազոտական և կրթական բաղադրիչը։ Հրդեհների կանխարգելման, կառավարման և վերականգնման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ստեղծել գիտական կենտրոններ, որոնք կզբաղվեն ռիսկերի գնահատմամբ, մոնիտորինգի համակարգերի մշակմամբ, կանխարգելիչ ռազմավարությունների մշակմամբ և տեղական պայմաններին հարմարեցված տեխնոլոգիաների ներդրմամբ։

Հարկավոր է նաև տարեցտարի բարձրացնել հակահրդեհային պատրաստվածության կրթական մակարդակը ինչպես մասնագետների, այնպես էլ լայն հասարակության շրջանում՝ կազմակերպելով ուսումնավարժանքներ, տեղեկատվական արշավներ և հանրային իրազեկման ծրագրեր։ Ու հատկապես կարևոր է այն մոտեցման արմատավորումը, թե ինչպես պետք է զերծ մնալ շրջակա միջավայրի աղտոտումից, որը նույնպես լրացուցիչ գործոն կարող է դառնալ հրդեհների առաջացման և տարածման համար։

Կանխարգելիչ միջոցների խորքային գիտակցումը թույլ կտա ոչ միայն պաշտպանել Հայաստանի անտառային և գյուղատնտեսական ռեսուրսները, այլև պահպանել երկրի էկոլոգիական կայունությունն ու մաքուր միջավայրը, ապահովել համայնքների տնտեսական զարգացումը և բարձրացնել բնակչության անվտանգության մակարդակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular