ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Արման Թաթոյանը չի մասնակցել քաղբանտարկյալների թեմայով լսումներին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ ընդդիմադիր լինելը զուտ հայտարարությամբ չէ: Չես կարող ասել՝ ես ընդդիմադիր եմ, ու այդպես էլ ընկալվես: Նախ՝ չի կարելի ընդդիմադիր լինել՝ առաջ քաշելով «նիկոլական նարատիվներ», «նիկոլական խոսույթ»: Երկրորդ՝ չի կարելի, հնարավոր չէ ընդդիմադիր լինել՝ հարվածելով ընդդիմադիր դաշտի այլ ակտորներին, առավել ևս՝ հիմնական, արմատական ընդդիմադիր ուժերին: Առավել ևս չի կարելի ընդդիմադիր լինել և սևեռվել այն բանի վրա, որ մյուս՝ խոշոր ընդդիմադիր ուժերը լքեն քաղաքական դաշտը, չմասնակցեն ընտրությունների, որպեսզի… նորահայտ ուժերը մի երկու տոկոս տանեն:

Առհասարակ, այն հրապարակային անձինք, որ շարունակ նրա մասին են խոսում, թե այս կամ այն գործիչը պետք է դուրս գա քաղաքականությունից, որպեսզի իրենք կարողանան «տեղավորվել», արդեն ծիծաղելի են երևակվում: Դա հիշեցնում է վատ պարողին խանգարող հանգամանքների մասին հայտնի ասույթը:

Օրինակ՝ այդպիսի մեկնարկ տվեց մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Բայց այդ թեմային արդեն շատերն են անդրադարձել, չկրկնենք: Նրա ասուլիսի հետ կապված մեկ այլ հետաքրքիր հանգամանք գրավեց մեր ուշադրությունը: Թաթոյանն ասուլիս էր տալիս այն ժամին, երբ ԱԺ-ում ընդդիմությունը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ քաղբանտարկյալների հիմնախնդրի հետ կապված:

Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, Արման Թաթոյանը հրավիրված է եղել մասնակցելու այդ լսումներին: Տրամաբանորեն նրա մասնակցությունը ոչ միայն ճիշտ, այլև տրամաբանական կլիներ՝ հաշվի առնելով նրա փորձը ՄԻ պաշտպանի պաշտոնավարման շրջանում: Մինչդեռ, նա ԱԺ լսումներին չի մասնակցել ու գնացել է ասուլիս տալու այն մասին, թե, օրինակ՝ ինչ լավ կլիներ, եթե նախկին նախագահները ասպարեզից դուրս գային:

Բայց չէ որ կա առաջնային օրակարգ, դրա մեջ հիմնական տեղ ունեն Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի հայտարարած պատերազմն ու քաղբանտարկյալների թեման: Վերջինս էլ հենց ընդդիմության նախաձեռնությամբ քննարկվում էր նույն այդ օրը: Ուրեմն, ի՞նչն էր խանգարում առնվազն այդ օրը այդ ժամին ասուլիս չնշանակել, կամ գոնե հետաձգել: Այս հարցերին պատասխանելը դժվար է, դա միայն պարոն Թաթոյանը կարող է անել: Այդուամենայնիվ, նման կերպ որևէ ընդդիմադիր ուժ ոչ միայն ինքը հաջողություն չի կարող ունենալ, այլև կարող է մեծապես վնասել ընդհանուր գործընթացներին: Հուսով ենք՝ ընդդիմադիր ուժերի մեծ մասը դա չի ցանկանում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular