ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վալոդյա Գրիգորյանի uպանության գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանի խափանման միջոցը երկարաձգվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ 41-ամյա Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանի խափանման միջոցը երկարաձգվել է:

«Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում հարուցված անձի խափանման միջոցը երկարաձգվել է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը: 

Վալոդյան Գրիգորյանը սպանվել է սեպտեմբերի 23-ին։ Նրա սպանության գործով կա կալանավորված 2 անձ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Օհանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը բավարարվել էր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular