ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դպրոցներում կարանտին կհայտարարվի՞

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Հայաստանում վիրուսային ֆոնը զգալիորեն աճել է։ Հիվանդանում են ոչ միայն դպրոցականները, այլև մեծահասակները, իսկ կրթական հաստատություններում իրավիճակը հատկապես լարված է։

Դպրոցներից ստացվող տվյալներով՝ շատ դասարաններում բացակայողների թիվը հասնում է աննախադեպ չափերի։ Որոշ դասարաններում գրեթե կեսից ավելին բացակայում են հենց առողջական խնդիրների պատճառով։

MediaHub-ին դիմած ծնողները պատմում են, որ մտահոգությունը օրեցօր մեծանում է։

«Դպրոցներում հիմա ահավոր վիճակ է։ Երեխաները մեկը մյուսին են վարակում։ Մեր խնդրանքը մի հատ է՝ թող թույլ տան, որ երեխաները լիովին լավանան ու նոր վերադառնան դպրոց, ոչ թե նոր լավացած գնան ու նորից վարակվեն», — MediaHub-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

Մեկ այլ ծնող հավելեց. «Ամբողջ դասարանով արդեն երրորդ անգամ ենք հիվանդանում։ Չգիտենք՝ ինչ անել։ Ծնողները հիմա շատ անհանգիստ են, բոլորը հարցնում են՝ կարո՞ղ է կարանտին հայտարարեն, որ վիճակը մի քիչ կայունանա»։

Ծնողների այս մտահոգություններին արձագանքելով՝ MediaHub-ը դիմեց ԿԳՄՍ նախարարությանը՝ հասկանալու համար, թե արդյո՞ք քննարկվում է դպրոցներում կարանտին հայտարարելու հարցը, սակայն, ԿԳՄՍՆ-ից նշեցին, որ այս պահին նման հարց բարձրացված չէ։

Հիշեցնենք, որ MediaHub-ը գրել էր՝ 2025թ․ 47-րդ շաբաթվա (17-23.11.2025թթ) ընթացքում ՀՀ-ում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն: 2025թ․ 47-րդ շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով պայմանավորված դիմել են 7205 պացիենտ, որից 80.8%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում:

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբերով պայմանավորված դիմել է 571 պացիենտ, որից 71․1%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նոյեմբերի 25-ի դրությամբ ՀՀ բժշկական կենտրոններում սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացված է թվով 525 պացիենտ, որից 94․5%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Թոքաբորբով պայմանավորված հոսպիտալացված է 288 պացիենտ, որից 63․2%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները։ Սուր շնչառական վարակներով, ծանր սուր շնչառական վարակներով և թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացված է 36 պացիենտ։ Հոսպիտալացվածներից  75%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular