ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինդոնեզիայում ջրհեղեղի զnhերի թիվը հասել է 84-ի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սումատրայում տեղացած ուժեղ անձրևները լայնածավալ ջրհեղեղների և սողանքների պատճառ են դարձել, որոնց հետևանքով զոհվել է 84 մարդ, տասնյակներ էլ անհետ կորած են համարվում, ոչնչացվել են կարևոր ենթակառուցվածքներ, հաղորդում է The Jakarta Post-ը։

Բնական աղետն առաջացել է անցյալ շաբաթվա վերջից տարածաշրջանում տեղացող տեղատարափ անձրևներից: Ցեխաջրերը զգալի վնաս են հասցրել կղզու տներին, ճանապարհներին և այլ ենթակառուցվածքներին:

Վնասների պատճառով փրկարարների մուտքն ամենաշատ տուժած տարածքներ մնում է չափազանց դժվար։ Ինդոնեզիայի ազգային որոնողական-փրկարարական գործակալությունը շարունակում է անհետ կորած անձանց որոնումները, և տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular