ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք հարցեր եք տալիս, որովհետև հիմար մարդ եք. Թրամփը՝ լրագրողին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողին հիմար է անվանել այն հարցի համար, թե ինչու է նա մեղադրում Բայդենի վարչակազմին Սպիտակ տան մոտ հարձակում իրականացրած աֆղանցու ԱՄՆ մուտք գործելու համար, հաղորդում է huffpost-ը։

«Դուք հարցեր եք տալիս պարզապես այն պատճառով, որ հիմար մարդ եք», - ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Ըստ տեղեկությունների՝ լրագրողը հարցրել է, թե ինչու է Թրամփը կարծում, որ Սպիտակ տան վրա հարձակման մեջ կասկածվող աֆղանցուն կարող էին թույլ տալ մուտք գործել երկիր առանց պատշաճ ստուգման ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

«Որովհետև նրանք թույլ տվեցին նրանց ներս մտնել։ Հիմար ե՞ք։ Դուք հիմար ե՞ք։ Նրանք ինքնաթիռով եկան հազարավոր այլ մարդկանց հետ, որոնք չպետք է այստեղ լինեին», - հավելել է Թրամփը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular