ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 հայեր այլ անձանց հետ միասին Ղրիմի կամրջի աhաբեկչության գործով դատապարտվել են ցմաh ազատազրկման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեք հայ՝ Արտյոմ և Գրիգորի Ազատյանները, նաև բեռնատարի վարորդ Արթուր Թերչանյանը Ղրիմի կամրջի ահաբեկչական հարձակման գործով դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Նույն պատժին են դատապարտվել ևս հինգ մեղադրյալներ։ Վճիռը կայացրել է Դոնի Ռոստովի Հարավային շրջանի ռազմական դատարանը։

Դատարանի առջև կանգնել էին ութ մեղադրյալներ՝ Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբը, Գեորգի Ազատյանը, Արտյոմ Ազատյանը, Ալեքսանդր Բիլինը, Օլեգ Անտիպովը, Արթուր Տերչանյանը և Դմիտրի Տյաժելիխը։

Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի էր ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան։ Կամրջի՝ մեքենաների երթևեկության հատվածում պայթել էր պլաստիկե թաղանթով թաքցված պայթուցիկներով լի բեռնատար։ Կամրջի երեք հատվածներ փլուզվել են, ինչի հետևանքով մահացել էր հինգ մարդ, այդ թվում՝ պայթած բեռնատարի վարորդ Մախիր Յուսուբովը։

Հաջորդ մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանի անվտանգության ուժերը ձերբակալել էին ութ կասկածյալների, որոնք առնվազն որոշակի կապ էին ունեղել բեռի հետ՝ Խերսոնի մարզից երկու ձեռնարկատեր (Սոլոմկո և Զլոբ), Արմավիր քաղաքում պահեստի սեփականատեր երկու եղբայրներ (Արտյոմ և Գեորգի Ազատյան), բեռնատարի վարորդ (Թերչանյան), Ղրիմից մրգերի և բանջարեղենի մատակարար (Բիլին), Սանկտ Պետերբուրգից լոգիստիկ (Անտիպով) և Լիպեցկի բնակիչ (Տյաժելիխ), որը  տրամադրել էր SIM քարտեր ։

 

Նրանք մեղադրվում են ահաբեկչության և զենքի կամ պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառության համար։ Սոլոմկոն և Թերչանյանը մեղադրվում են նաև պայթուցիկ սարքերի մաքսանենգության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչական հարձակումը կազմակերպել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular