ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռուսաստան՝ Ծովային հետևակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ Գևորգ Աբովը:

1927 - ծնվել է  ասմունքող Վլադիմիր Աբաջյանը:

1937- վախճանվել է  հայ դասական բանաստեղծ, թարգմանիչ Եղիշե Չարենցը:

1947 - ծնվել է  ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ալբերտ Սոխիկյանը:

1965 - վախճանվել է  խորհրդահայ նյարդախտաբան Ստեփան Կարճիկյանը:

1968 - ծնվել է  ֆրանսահայ կինոդերասան Մայքլ Վարդանը։ 

1901-Մշո Առաքելոց վանքի պաշտպանության ժամանակ  Անդրանիկն ու իր զինակիցները որոշել են ճեղքել պաշարումը, և քողարկվելով սպիտակ սավաններով կարողացել են դուրս գալ վանքից և հեռանալ:   

1991-ԽՍՀՄ Պետական խորհուրդը որոշում է ընդունել, որտեղ կոչ է արվել ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել կռիվը, շփման գծիդ դուրս բերել բոլոր «անօրինական զիված խմբավորումները» և չեղարկել ԼՂՀ-ի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ ընդունված որոշումները:

– տեղի է ունեցել «Մայրիկ» ֆիլմի պրեմիերան։

2003-«Հայաստան» համահայկական հիմնադրամի անցկացրած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է ավելի քան 6 միլիոն դոլլար, որից շուրջ 4 միլիոնը նվիրաբերել է Միացյալ Նահանգների հայությունը: 

2005– հանրաքվեի միջոցով փոփոխվել է Հայաստանի Սահմանադրությունը։

2009- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստ են կատարել երկու ցմահ դատապարտյալներ` Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը:

2010-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն - 2010»-ի արդյունքում ստացվել է 20 միլիոն 862 հազար 733 դոլարի նվիրատվության խոստում:

2015 - վախճանվել է բանաստեղծ Զարեհ Խրախունին:

2019-ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ բողոքող ավտոներկրողները ցույց են անց կացրել ՊԵԿ-ի շենքի մոտ:

2020- Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո։ Դպրոցի մուտքին ամրացրած ցուցանակի վրա ռուսերեն գրված է եղել. «Спасибо России»։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

8 մ.թ.ա.- վախճանվել է հին հռոմեացի նշանավոր գրող, հռոմեական գրականության «ոսկեդարի» ներկայացուցիչ Քվինտոս Հորացիոս Փլակոսը (Հորացիոս):

511 - վախճանվել է Մերովինգների դինաստիայի ֆրանկների թագավոր Կլոդվիգ 1-ինը:

486- նվաճվել է վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով էլ սկզբնավորվել է ֆրանսիական պետության կազմավորումը:

1095– Հռոմի Պապ Ուրբանուս 2-րդը Կլերմոնի ժողովում կոչ է արել Եվրոպայի քրիստոնյաներին արշավել Արևելք և ազատագրել Սուրբ Երկիրը Երուսաղեմն ու տեղի քրիստոնյաներին մուսուլմանների լծից, որով էլ փաստացի սկսվել են Խաչակրաց արշավանքները։

1701 –ծնվել է  շվեդ աստղագետ և ֆիզիկոս Անդերս Ցելսիուսը:

1852– վախճանվել է անգլիացի կին մաթեմատիկոս, նշանավոր պոետ Ջորջ Բայրոնի դուստր Ադա Լավլեյսը, որի անունով է կոչվում Ադա ծրագրավորման լեզուն:

1895– շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը կազմել է իր կտակը, համաձայն որի սահմանվել են Նոբելյան մրցանակներ։

1895- վախճանվել է ֆրանսիացի թատերա-արձակագիր Ալեքսանդր Դյուման:

1901 - ծնվել է ռուս ծաղրածու դերասան Կարանդաշը (Միխայիլ  Ռումյանցև):

1906 —հիմնադրվել է իտալական ավտոմոբիլաշինական  Lancia-ն ընկերությունը:

1922 —ՌՍՖՍՀ-ում շրջանառության մեջ են դրվել նոր թղթադրամներ՝ 1, 3, 5, 10 և 25 չերվոնեց արժողությամբ:

1940 - ծնվել է  հոնգկոկյան ծագումով ամերիկացի կինոդերասան Բրյուս Լին:

1960 - ծնվել է  ուկրաինացի քաղաքական գործիչ Յուլիա Տիմոշենկոն:

1985- վախճանվել է  ֆրանսիացի պատմաբան Ֆեռնան Բրոդելը:

1989 —Պաբլո Էսկոբարի կողմից կազմակերպած ահաբեկչության արդյունքում Բոգոտայի վրա պայթել է  Boeing 727  ուղևորատար ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 110 մարդ:

1990 – ընդունվել է Բուլղարիայի դրոշը։

2009– տեղի է ունեցել «Նևսկյան էքսպրեսս»-ի վթարը: Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ գնացքում  տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով գնացքը վթարվել է, զոհվել է 27 մարդ, 132-ը վիրավորվել են։

2020-կառավարվող հրթիռով  սպանվել է իրանցի ֆիզիկոս միջուկագետ, «Ամադ» ծրագրի ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular