ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգեզուրի միջանցքից մինչև տոտալ վերահսկողություն․ Վաշինգտոնյան միֆի փլուզումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնյան համաձայնագրի շուրջ ստեղծված «հայանպաստ» պատրանքն օրեցօր ավելի արագ է ճեղքվում։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը ՓԱՍՏ-ի հետ զրույցում արձանագրում է՝ Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն չեն զսպվում Վաշինգտոնի պայմանավորվածությունների, այլ բացահայտ թելադրում են իրենց օրակարգը՝ Հայաստանի իշխանություններին կանգնեցնելով անթաքույց ու կոշտ պահանջների առաջ։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի օրերս արված հայտարարությունը դարձավ հերթական փաստարկը, որ Վաշինգտոնյան համաձայնագրի հիմնավորումը որպես «հայանպաստ ձեռքբերում» չունի որևէ իրական հիմք։ Ֆիդանը հրապարակայնորեն նշեց նախապայմաններ, որոնց բավարարման դեպքում է հնարավոր հայ-ադրբեջանական, այնուհետև նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում։ Նրա ամփոփումը պարզ էր․ թեև պայմանագրում դա գրված չէ, սակայն Հայաստանը պետք է լուծի Զանգեզուրի միջանցքի բացման և Սահմանադրության փոփոխության հարցերը, որպեսզի կարողանա ակնկալել որևէ գործընթաց՝ նախ Ադրբեջանի հետ, ապա Թուրքիայի։

Այս հայտարարությամբ Անկարան պաշտոնապես վերածեց Ադրբեջանի պահանջները սեփական պաշտոնական դիրքորոշման։ Այն պահին, երբ Հայաստանի իշխանությունները հանրությանը փորձում էին համոզել, թե Վաշինգտոնում «միջանցքային տրամաբանությունը» ոչնչացվել է, Թուրքիան ցույց տվեց՝ ոչ միայն չի հրաժարվել այդ նպատակից, այլ պատրաստվում է գնալ մինչև վերջ։ Սուրենյանցի գնահատմամբ, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կամ սխալ է ներկայացնում իրականությունը, կամ էլ գիտակցաբար փորձում է հասարակությանը մոլորեցնել՝ խաղաղության պատրանք ստեղծելու և սեփական իշխանությունն արժանահավատ պահելու նպատակով։

Նույն տրամաբանության մեջ է մտնում Սահմանադրության հարցը, որը իշխանությունները սրում են ներկայացնել որպես «ներքին պահանջ»։ Սակայն Թուրքիայի ուղիղ ազդակները այլ բան են հուշում․ Սահմանադրական փոփոխության օրակարգը բացահայտորեն դրսից թելադրված պահանջ է՝ կապված Հայաստանի իրավական ու քաղաքական ինքնության վերաձևման հետ։

Սուրենյանցը շեշտում է՝ այս ամենի թիրախում մեկ նպատակ է՝ Փաշինյանի վերարտադրությունը։ Այդ նպատակին են ծառայում Սամվել Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների հարցերը։ «Նիկոլ Փաշինյանը պարզապես որոշեց ավտորիտար համակարգը փոխարինել տոտալիտար համակարգով, որի արդյունքում իշխանությունը պարտավոր է վերահսկել կյանքի բոլոր ոլորտները՝ բացառելով այլախոհության բոլոր դրսևորումները՝ հոգևորից մինչև բիզնես»,- ասում է նա։

Քաղաքական գործիչը վստահ է՝ եթե Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ չներկայացներ, այսպիսի զանգվածային ճնշումներ չէին լինի։ Բայց խնդիրը վաղուց դուրս է զուտ ներքաղաքական դաշտից։ ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումն արդեն սպառնում է Հայաստանի միջազգային հեղինակությանը և տնտեսությանը։

«Սա սեփականության վերաբաշխում է քաղաքական նպատակներով։ Տնտեսական հետևանքները ծանր են լինելու։ Ոչ մի ներդրող այստեղ ներդրումներ չի անի, երբ տեսնում է, որ Հայաստանի իշխանությունն ըստ իր քմահաճույքի կարող է խլել բիզնես։ Վերջապես, տուժելու է երկրի միջազգային հեղինակությունը։ Այն երկրները, որտեղ կան քաղբանտարկյալներ, որտեղ խախտվում է սեփականության իրավունքը, ունենում են իմիջային լուրջ կորուստներ»,– ընդգծում է Սուրեն Սուրենյանցը։

Այստեղ, ըստ երևույթին, խաչվում են երկու ճակատագրական գործընթացներ․ մեկը արտաքին ճնշումներն են, որոնք սպառնում են Հայաստանի պետականությանը, մյուսը՝ ներքին տոտալիտար վերակառուցումը, որի նպատակն է վերացնել ցանկացած այլընտրանքային քաղաքական կենտրոն։

Եվ մինչ իշխանությունը շարունակում է կառուցել «խաղաղության» պատրանքը, իրականությունն ամեն օր ավելի կոշտ է հիշեցնում՝ պատրանքը խաղաղություն չի բերում, իսկ իրականությունը՝ երբ անտեսվում է, միշտ վերադառնում է առավել վտանգավոր ձևով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular