ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս օգտվել բազմավեկտորակտիվությունից ու հետաքրքրություններից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Հարավային Կովկասում ներկայացված ուժերի դասավորության փոփոխությունները, աշխարհաքաղաքական շահերի բախումը և տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափերի ի հայտ գալը պայմանավորվում են նաև ոչ ավանդական դերակատարների ներգրավվածության աճով։

Այս համատեքստում Հնդկաստանի տարածաշրջանային ակտիվացումը դարձել է առանձնապես նկատելի՝ պայմանավորված ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային քաղաքականության տրամաբանությամբ։ Հնդկաստանը, որը դարեր շարունակ համարվել է Հարավային Ասիայի ծանրակշիռ կենտրոն, վերջին շրջանում իր արտաքին քաղաքականության մեջ շեշտը դնում է ինչպես ավանդական, այնպես էլ նոր ուղղությունների վրա՝ փորձելով ընդլայնել իր ազդեցությունը դեպի Արևմուտք, մասնավորապես՝ Հարավային Կովկաս և Միջերկրական ավազան։ Տնտեսապես արագ զարգանալուն զուգահեռ՝ Հնդկաստանը փորձում է միջազգային արենայում հանդես գալ որպես խոշոր խաղացող, որի ազդեցությունը և ներգրավվածությունը ընդգրկում է նաև այլ տարածաշրջաններ։

Այս համատեքստում Նյու Դելիի տարածաշրջանային քաղաքականությունն ակտիվորեն ձևավորվում է Թուրքիայի և Ադրբեջանի աճող ակտիվության ու հատկապես Պակիստանի հետ նրանց՝ առավել սերտացող դաշինքի պայմաններում։ Ընդ որում, ժամանակի ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանը ավելի են հակվում Պակիստանի հետ փոխգործակցությունը խորացնելուն, որն ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքականից և տնտեսականից մինչև ռազմական ու տեխնոլոգիական։

Իսկ այդ համագործակցության հիմքում դրված է իսլամական համերաշխության գաղափարը, որն արտահայտվում է ինչպես միմյանց շահերին բազմակողմանի աջակցությամբ, այնպես էլ միջազգային հարթակներում համատեղ դիրքորոշումների ձևավորմամբ։ Պակիստանը հետևողականորեն աջակցում է Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականությանը, ինչն էլ լրացուցիչ գործոն է դառնում տարածաշրջանային այլ մասնակիցների հետ հակասությունների խորացման համար։ Պակիստանի դերն այս առումով առանձնահատուկ է, քանի որ, ի պատասխան Իսլամաբադի կողմից ցուցաբերվող աջակցության, Թուրքիան ու Ադրբեջանը սատարում են Պակիստանի գործողություններին Հնդկաստանի հետ հակամարտության մեջ՝ մասնավորապես Քաշմիրի հարցում։ Այս փոխադարձ աջակցությունը արտացոլվում է միջազգային կազմակերպություններում համատեղ նախաձեռնություններով, համատեղ զորավարժություններով, ռազմական տեխնոլոգիաների փոխանակմամբ և պաշտպանական արդյունաբերության զարգացման համատեղ ծրագրերով։

Իսկ այս ամենը ոչ միայն ուժեղացնում է կողմերի դիրքերը, այլ նաև ստեղծում է նոր անվտանգային ճարտարապետություն, որում Հնդկաստանը ավտոմատ հայտնվում է հակառակորդի դերում։

Նման պայմաններում հնդկական կողմը ստիպված է ավելի ակտիվացնել իր տարածաշրջանային քաղաքականությունը և գտնել նոր գործընկերներ, որոնց միջոցով կարող է հակակշռել թուրք-ադրբեջանա-պակիստանյան առանցքի ազդեցությանը։

Այդ նպատակով վերջին տարիներին Հնդկաստանը զգալիորեն ակտիվացրել է համագործակցությունը Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հետ՝ ձևավորելով նոր երկխոսության ու փոխադարձ աջակցության հարթակ։ Հայաստանը, ունենալով պատմական ու քաղաքական հակասություններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բնական դաշնակից է դիտարկվում հնդկական ռազմավարության տեսանկյունից։ Ու պատահական չէ, որ հնդկական կողմը վերջին տարիներին ոչ միայն սպառազինություններ է վաճառում Հայաստանին, ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր իրականացնում, այլև սկսել է տնտեսական և մշակութային կապերի զարգացման նախաձեռնություններ կյանքի կոչել։ Հայաստանին աջակցելու միջոցով Հնդկաստանը ոչ միայն հակազդում է Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային նկրտումներին, այլև ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասում և հիմք ապահովում Մերձավոր Արևելքի ու Սևծովյան տարածաշրջանի գործընթացներին իր ներգրավվածությունը մեծացնելու տեսանկյունից։

Նյու Դելիի համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հետ համագործակցությունը թույլ է տալիս ընդլայնել իր մասնակցությունը էներգետիկ, տրանսպորտային և լոգիստիկ նախագծերին, որոնք կապում են Ասիան Եվրոպայի հետ՝ շրջանցելով թշնամական տրամադրված երկրների լոգիստիկ միջանցքները։ Այս շրջանակում է անհրաժեշտ դիտարկել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին վերաբերող հնդկական նախաձեռնությունը, որի համաձայն, տրանսպորտային ուղին պետք է Հնդկաստանից ծովային ճանապարհով հասնի Իրան, ապա Իրանից ցամաքային ճանապարհով գա Հայաստան, իսկ հետո՝ Հայաստանից դեպի Վրաստան, որտեղից էլ՝ Ռուսաստան և Եվրոպա։

Այս իրավիճակում Հայաստանն ունի եզակի հնարավորություններ՝ դառնալու հնդկական հետաքրքրությունների հենակետ Կովկասում, ինչպես նաև ներգրավվելու նոր տարածաշրջանային նախագծերում։ Երևանի ակտիվության դեպքում հնդկական կողմն էլ ավելի շահագրգռված կլինի, որ մեր երկրի տարածքով այլ կարևոր ենթակառուցվածքներ և լոգիստիկ ուղիներ ևս անցնեն։ Ու կարևոր է նաև մշակութային ու քաղաքակրթական համագործակցության խթանումը՝ հայերի ու հնդիկ ժողովրդի ունեցած պատմական ու մշակութային կապերի սերտացման համատեքստում։

Բայց հնդկական արտաքին քաղաքական ակտիվությունը չի սահմանափակվում միայն Հայաստանի հետ հարաբերություններով։ Հնդկաստանը վերջին տարիներին հետևողականորեն խորացնում է ռազմավարական գործընկերությունը Հունաստանի և Կիպրոսի հետ, որոնք նույնպես ունեն լուրջ հակասություններ Թուրքիայի հետ։ Այս երկրների հետ ձևավորվող տանդեմը ոչ միայն ուժեղացնում է Հնդկաստանի դիրքերը արևել յան Միջերկրականում, այլև ստեղծում է նոր հնարավորություններ եվրոպական քաղաքական գործընթացներում ներգրավման համար։ Հնդկաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափը դառնում է հնդկական արտաքին քաղաքականության կարևոր գործիք, որը թույլ է տալիս համադրել արևմտյան և արևել յան ուղղությունները, ինչպես նաև ավելի ակտիվ դիրք գրավել Միջերկրական տարածաշրջանի էներգետիկ ու անվտանգային նախագծերում։

Հնդկաստանի այսպիսի բազմավեկտոր ակտիվությունը պայմանավորված է նաև գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններով, որտեղ ուժային կենտրոնների բախումը տեղի է ունենում ոչ միայն ռազմական ու տնտեսական, այլև արժեքային և մշակութային հարթակներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular