ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիցենզիայի չեղարկումից մինչև պետական բռնագրավում․ վտանգավոր շրջադարձ Հայաստանի տնտեսությունում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիայի չեղարկումը ներկայացվում է որպես կարգավորիչ քայլ, սակայն իրականում այն վերածվել է պետական ուժով իրականացվող գույքի յուրացման կանխադրվող օրինակների ամենավտանգավորներից։ Այս գործընթացը սկսվեց ոչ թե ոլորտի իրական խնդիրներից, այլ քաղաքական կամքի միակողմանի դրսևորումից, որը նպատակ ուներ ոչ թե զարգացնել, այլ ենթարկել և վերահսկել։

Իշխանությունները ամիսներ շարունակ խոսեցին ՀԷՑ-ում իբր գոյություն ունեցող «խորը ճգնաժամի» մասին, սակայն այդ պնդումները երբեք փաստերով չծառայեցին։ Ընկերության բնականոն աշխատանքը խաթարվեց հենց այն պահին, երբ կառավարությունն իր կողմից նշանակված ղեկավարներով միջամտեց տարիներով կայացած կառավարման համակարգին։ Արհեստական լարվածություն, չհիմնավորված մեղադրանքներ և ներսից սասանող վարչական քայլեր՝ ահա այն իրական պատճառները, որոնց արդյունքում ստեղծվեց այն իրավիճակը, որը իշխանությունն այսօր ներկայացնում է որպես «ժառանգություն»։

ՀԾԿՀ նիստը դարձավ ձևականություն՝ առանց մասնագիտական դիտարկումների և խորքային քննարկման։ Իրականում որոշումը կայացվել էր մինչ նիստը, իսկ լիցենզիայի չեղարկումը դարձավ փաստացի գույքի բռնագրավում՝ հակասելով թե՛ Սահմանադրությանը, թե՛ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին։ Երբ պետությունը այս ձևով միջամտում է մասնավոր սեփականությանը, դա այլևս տնտեսական քաղաքականություն չէ, այլ իշխանական համակարգի կամայականություն։

Սրան զուգահեռ՝ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարացումն ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ Այն ուղղված է ոչ միայն բուն գործարարի, այլ նաև նրա ընտանիքի, նրա գործունեության և նրա կողմից հիմնադրված «Մեր Ձևով» շարժման դեմ։ Ճնշման մեխանիզմների զուգահեռ կիրառումը ևս մեկ ապացույց է, որ գործընթացը վաղուց դուրս է եկել իրավական դաշտից և տեղափոխվել է քաղաքական հաշվեհարդարի դաշտ։

Այն, ինչ ներկայացվում է որպես «կարգավորում», իրականում մենաշնորհման և պետական լիակատար վերահսկողության գործընթաց է։ Երբ երկրի տնտեսական ամենազգայուն ոլորտը հանձնվում է մեկ կենտրոնի կամքին, երբ սեփականության իրավունքը դառնում է հարաբերական, իսկ դատարանները՝ գործընթացների հետին պլան, ժողովրդավարությունը կորցնում է բովանդակությունը և վերածվում տեսական հասկացության։

Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ տեղի ունեցողը «ոչ թե սխալ որոշումների շղթա է, այլ հստակ ծրագիր՝ անկախ տնտեսավարողին ենթարկեցնելու և քաղաքական դաշտում ցանկացած ինքնուրույն ուժի դեմ կանխարգելիչ հարված հասցնելու նպատակով»։ Նրա խոսքերը բացահայտում են գործընթացի էությունը․ այսօր թիրախը ՀԷՑ-ն ու Սամվել Կարապետյանն են, բայց վաղը նույն մեխանիզմը կարող է կիրառվել ցանկացածի նկատմամբ։

Հայաստանը կանգնած է վտանգավոր ճամփաբաժանի վրա․ շարունակել պարտադրված վերահսկողության այս ընթացքը, թե վերականգնել օրենքի գերակայությունը և կառավարումը վերադարձնել սահմանադրական աղբյուրին՝ ժողովրդին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular