ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդունվել է Հայաստանի Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օր, Սուրինամ՝ Անկախության օր Նիդերլանդներից, Բոսնիա և Հերցեգովինա՝ Ազգային օր, Թուրքմենստան՝ Բերքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1818 –ծնվել է բառարանագիր Հովհաննես Հյունքյարպեյենտյանը։

1889- վախճանվել է բանաստեղծուհի և թարգմանչուհի Աննա Աբամելիք-Լազարևան։

1895-ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Անաստաս Միկոյանը։

1900 –ծնվել է նկարիչ Ռուբեն Շահվերդյանը։

1913 –ծնվել է  խորհրդահայ պետական գործիչ Անտոն Քոչինյանը։

1919– ծնվել է դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանը:

1943- տեղի է ունեցել Հայկական ԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի առաջին նիստը Իոսիֆ Օրբելու, Ստեփան Մալխասյանցի, Վիկտոր Համբարձումյանի և այլ գիտնականների մասնակցությամբ, որով իսկ հիմնվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։

1945– Երևանում տեղի է ունեցել Հաղթանակի կամրջի պաշտոնական բացումը:

1956– ծնվել է գործարար, բարերար, Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

1957 – ծնվել է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն։

1974– վախճանվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող Արշալույս Սարոյանը։

1985- վախճանվել է գրող, գյուտարար և նկարիչ Մկրտիչ Հաճյանը։

2002- Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումը 2003-ի նախագահական ընտրություններում քաղաքացիական նախաձեռնությամբ:

2005- ընդունվել է Հայաստանի Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը։

-ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական դուդուկը ճանաչել է «մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց»:

2006-«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսում կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հավաքել է 13,7 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղում վերականգնողական տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

2008-տղամարդկանց Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակ է տարել Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում պաշտպանելով երկու տարի առաջ նվաճած օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ 

2010- Երևանի կենտրոնական Մաշտոց եւ Կորյուն փողոցների հատման անկյունում խոշոր հրդեհ է բռնկվել, զոհեր կամ վիրավորներ չեն եղել, բայց վառված 14 տների բնակիչները ողջ գիշեր մնացել են փողոցում:

2011- ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում խոսել է իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցելու նպատակահարմարության և բուրժուադեմոկրատական հեղափոխություն անց կացնելու մասին։

2015-Երևանում վնասազերծվել է խոշոր հանցախումբ, որը ղեկավարել է Արթուր Վարդանյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք նպատակ են ունեցել Հայաստանի տարածքում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել:

2016-«Իմ Արցախը» խորագրի ներքո անցած «Հայաստան» հիմնադրամի  «Հեռուստամարաթոն 2016»ի ժամանակ հանգանակվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։

2020-Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1177– տեղի է ունեցել Մոնժիզարեի ճակատամարտը Սալահ ադ Դինի զորքերի և Երուսաղեմի թագավորության միջև, որը Խաչակրաց արշավանքների նշանավոր մարտերից մեկն է:

1562– ծնվել է իսպանացի անվանի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր Լոպե դե Վեգան:

1666 —ծնվել է իտալացի կսմիթային երաժշտական գործիքներ ստեղծող վարպետ Ջուզեպե Ջովանի Բատիստա Գվարներին։

1667 —Շամախում (ներկայիս Ադրբեջանի տարածք) տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է մոտ 80 հազար մարդ։

1712 —ծնվել է ֆրանսիացի աբբատ Շառլ-Միշել դե Լ՝Պենը, որը հանդիսանում է սուրդոդաստիրակչության հիմնադիրներից մեկը։

1735 —Ռուսաստանում ձուլվել է Ցար-զանգը։

1783 —ԱՄՆ-ի անկախության համար մղված պատերազմից հետո վերջին բրիտանական զինվորներն են լքել Նյու-Յորքը։

1785 —վախճանվել է անգլիացի բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ Ռիչարդ Գլովերը։

1810 –ծնվել է ռուս վիրաբույժ և հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովը։

1867– շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը արտոնագրել է դինամիտի գյուտը:

1884 –վախճանվել է գերմանացի քիմիկոս Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբեն։

1887 –ծնվել է ռուս և խորհրդային բուսաբան Նիկոլայ Վավիլովը։

1936 —Գերմանիան և Ճապոնիան կնքել են Հակակոմինտերնային համաձայնագիրը։

1956- վախճանվել է ուկրաինացի գրող և ռեժիսոր Ալեքսանդր Դովժենկոն։

1959 – վախճանվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժերար Ֆիլիպը:

2001 —վախճանվել է պակիստանցի հոգևոր առաջնորդ Ռիազ Ահմեդ Գոար Շախին, որը հանդիսանում է «Անդժուման Սարֆերոշան-է-Իսլամ» կրոնական շարժման հիմնադիրը։

2011- վախճանվել է խորհրդային գերծանր քաշային ծանրորդ, երկակի օլիմպիական և ութնակի աշխարհի չեմպիոն  Վասիլի Ալեքսեևը։

2016 —վախճանվել է կուբացի հեղափոխական, քաղաքական և պետական գործիչ Ֆիդել Կաստրոն։

2020-վախճանվել է արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:

2021– Կեմերովո քացաքի «Լիստյաժնայա» տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 51 և վնասվածքներ ստացել 106 մարդ:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular