ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միքայել Հարությունյանի որդին պնդում է, որ Նավալնիի հետ ընդհանրապես չի շփվել, մյուսներին չի էլ ճանաչում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս մենք տեղեկացրել էինք, որ ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի որդիները վերջին տարիներին ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ Ուկրաինայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի սանկցիաների ձևավորման գործընթացում։ Նշել էինք, որ դա իրականացվել է Ալեքսեյ Նավալնու հիմնադրած ФБК-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին տեղեկություններ տրամադրելու միջոցով: Հրապարակման մեջ մասնավորաբար նշվում էին Բորիս Օբնոսովի, Ալեքսեյ Ռեպիկի, Ալեքսեյ Կրիվորուչկոյի,Պյոտր Ավենի և Մկրտիչ Օքրոյանի անունները:

«Փաստ» թերթի հետ կապ է հաստատել Միքայել Հարությունյանի որդիներից Արսեն Հարությունյանը և նշել, որ իրեն ու իր ընտանիքին վերաբերող տեղեկություններն այն մասին, թե ինֆորմացիա են տվել Նավալնիին, բացարձակ ճիշտ չեն, «ինչպես նաև մյուս տեղեկությունները»: «Այդ անուններից, որոնք գրված են հոդվածում, միակ մարդը, որին ես գիտեմ, Պյոտր Ավենն է։ Ես լսել եմ, որ նա խոշոր բանկի սեփականատեր է։ Մնացածներին անգամ չեմ էլ ճանաչում։ Նավալնիի և մյուսների հետ ընդհանրապես երբեք չեմ շփվել»,ասաց նա։

«Ժանրի կանոններով» Արսեն Հարությունյանը «պատվիրատու» էր տեսել նման տեղեկությունների հետևում: Ավելին, նրա կարծիքով, դա Մկրտիչ Օքրոյանն է։ Ամեն տեղեկության ու հրապարակման տակ «պատվիրատու» փնտրելու թեմային երևի թե դեռ հարկ կլինի անդրադառնալ: Հիմա պարզապես առանց մեկնաբանության ներկայացնում ենք Հարությունյանի խոսքը. «Օքրոյանը փախած է Հայաստանից, նա ԱՄՆ-ում, Եվրոպայում, Անգլիայում, Ճապոնիայում, Ուկրաինայում և այլ երկրներում սանկցիաների տակ է հայտնվել։ Դա եղել է դեռ երեք տարի առաջ։ Նա արտադրում է ինչ-որ զենքեր, պահեստամասեր, տիտանե անիվներ ռազմական ինքնաթիռների համար և այլն։ Դրա պատճառով է հայտնվել սանկցիաների տակ։ Սա վերաբերում է Եվրոպային, ԱՄՆ-ին և այլն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ մարդու դեմ հարուցվել են քրեական գործեր։ Նրանք ՌԴ պաշտպանության նախարարությանը վաճառել են տիտանե անիվներ ինքնաթիռների համար։ Կա՛մ անիվները, կա՛մ պահեստամասերը չինական են եղել։ Եվ այդ ինքնաթիռներն այրվել էին, երբ օդ էին բարձրացել։ Որքան հասկանում եմ, անիվները սկսել են այրվել։ Այդ պատճառով այդ մարդու դեմ հարուցվել են քրեական գործեր, կան ձերբակալվածներ։ Չեմ հասկանում, թե ես կամ իմ ընտանիքն ինչ կապ ունենք այս ամենի հետ։ Իրենց հետ շփվել ենք երկար տարիներ, ամեն կերպ օգնել ենք ինչ-որ հարցերում՝ հաշվի առնելով մեր ընկերությունը, բայց հետո հայտնի դարձան իմ նշած փաստերը, որոնց մասին, բնականաբար, չգիտեինք։ Դրա հետ որևէ առնչություն չենք ունեցել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular