ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միակողմանի խաղաղության փակուղին. երբ Հայաստանը խոսում է ապագայից, իսկ Ադրբեջանը ձևավորում է ատելությամբ լի սերունդ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների ամենազգայուն հանգրվանում խաղաղության պայմանագրի ստորագրումը թվում է անխուսափելի։ Այն պետք է հիմնված լինի արդեն իսկ բարձր մակարդակներում ձեռք բերված փաստաթղթերի վրա, ինչն ինքնին կարևոր ձեռքբերում է երկու երկրների համար։ Բայց փաստաթուղթը խաղաղությունը չի դարձնում իրական, եթե դրա հիմքում բացակայում է հիմնարար բաղադրիչը՝ փոխադարձ պատրաստակամությունը։

Մինչ Երևանը ամեն օր խոսում է խաղաղության արժեքի մասին, Բաքվում դպրոցականների առաջ բեմադրվում են տեսարաններ, որոնք ոչ միայն անընդունելի են, այլև բացահայտ վտանգավոր ապագայի կանխատեսում։ Երեխաներին ստիպում են խաղալ «հայ գերի», ծնկի են դնում, գոռում նրա վրա՝ պահանջելով արտասանել քաղաքական լոզունգներ։

Սա մանկավարժություն չէ, սա ատելության դաս է՝ փոխանցվող սերնդից սերունդ։ Եվ սա ընդամենը մեկ տեսարան է այն հսկայական համակարգից, որտեղ հայկականը ներկայացվում է ոչ թե որպես հարևանության և մարդկային հարաբերությունների նյութ, այլ որպես սպառնալիք, թիրախ, վերացման ենթակա «այլություն»։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանն իրավացիորեն նկատում է, որ ադրբեջանական պետական խոսույթի առանցքն ու իմաստը կառուցված են հայատյացության վրա։ Եթե այդ ատելությունը հանենք, նրանց քաղաքական նարատիվը պարզապես կքանդվի։ Սա ոչ թե եզրակացություն է մեկ դրվագից, այլ ամբողջ քաղաքական համակարգի կարգաբերված գործելակերպ՝ երեխաների դաստիարակությունից մինչև պաշտոնական քարոզչություն։

Այստեղ է, որ առաջ է գալիս գլխավոր հարցը՝ ինչպե՞ս կարող է իրական խաղաղություն ձևավորվել, եթե կողմերից մեկը խաղաղություն է քարոզում, իսկ մյուսը՝ պատերազմ։ Ի՞նչ արժեք ունի խաղաղության մասին խոսույթը, եթե այն չի հանդիպում նվազագույն փոխադարձ ջանքի։ Ի՞նչ իմաստ ունի անընդհատ կոչ անել հանդուրժողականության, եթե դիմացի կողմը տարրական մարդկային արժանապատվություն անգամ չի սովորեցնում իր երեխաներին։

Հայաստանի խաղաղարար հռետորաբանությունը չի կարող փոխարինել այն դատարկությանը, որն այսօր կա Ադրբեջանի ներսում՝ հանդուրժողականության բացակայություն, փոխադարձ հարգանքի բացակայություն, խաղաղ ապագայի նախադրյալների բացակայություն։ Խաղաղությունն այն է, որը ծնվում է երկու ժողովուրդների ներսում, ոչ միայն ստորագրվող փաստաթղթերի վրա։

Այսօր մենք ունենք երկու հակադիր իրականություն. Հայաստանում՝ խաղաղության պատրաստակամություն, Ադրբեջանում՝ ատելության մշտական վերարտադրություն։ Եվ հենց այս հակադրությունն է անխուսափելի դարձնում հարցը՝ արդյոք հնարավո՞ր է համակեցություն, երբ հիմքերն այդպես էլ չեն փոխվում։

Միակողմանի խաղաղությունը, որքան էլ ազնիվ լինի իր հիմքում, չի կարող ապահովել իրական անվտանգություն։ Այն դառնում է ոչ թե հավասար երկխոսություն, այլ անպատասխան աղերսանք, որը կարող է Հայաստանին կանգնեցնել նոր վտանգավոր շրջանի առաջ։ Խաղաղությունը կարող է լինել միայն երկկողմ, միայն այն դեպքում, երբ երկու ժողովուրդներն էլ գիտակցաբար ընտրում են ապագան։ Իսկ մինչ այդ Հայաստանը չի կարող անտեսել այն, ինչ տեղի է ունենում Բաքվում, որովհետև հենց այնտեղ է գրվում վաղվա պատերազմի կամ խաղաղության հիմքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular