ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռումինիան օդ է բարձրացրել չորս կործանիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռումինիան նոյեմբերի լույս 24-ի գիշերը տագնապով օդ է բարձրացրել չորս կործանիչ՝ Ուկրաինայի սահմանին օդային իրավիճակը վերահսկելու համար։ Այս մասին հայտարարել են Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունում, հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։ 

«Ռադիոտեղորոշիչ հսկողության համակարգը հայտնաբերել է օդային թիրախներ Ուկրաինայի Իսմայիլ քաղաքի ուղղությամբ, և երկու Eurofighter Typhoon ինքնաթիռներ օդ են բարձրացվել օդային իրադրության դիտարկման համար», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 01:45-ին Զմեիյնի կղզուց 30 կմ հյուսիս օդային թիրախների հայտնաբերումից հետո Ռումինիայի ռազմաօդային ուժերի ևս երկու F-16 Fighting Falcon ինքնաթիռ թռիչքի հրաման է ստացել: Ընդ որում, օդային օբյեկտների ներթափանցում Ռումինիայի տարածք չի գրանցվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular