ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Չինական գինի

ՖՈՏՈ

Բոլորը գիտեն այն հայտնի ամոթալի միջադեպը, որը պատահել էր ֆրանսիացի համտեսողների հետ, երբ նրանք փորձում էին տարբերակել կալիֆոռնիական և ֆրանսիական գինիները: Վերջերս նույն պատմությունը կրկնվել է, բայց այս անգամ կապված չինական գինիների հետ. մասնագետները դրանք շփոթել էին ֆրանսիականի հետ: Սա ցույց է տալիս, որ Չինաստանում գինու արդյունաբերությունը զարգանում է արագ տեմպերով։

Իսկ ամեն ինչ սկսվել է ավելի քան 5000 տարի առաջ: Շանդոնգ նահանգում հնագետները հայտնաբերել են կավե անոթներ, որոնք ապացուցում են, որ Չինաստանում գինի են արտադրել դեռևս այդ ժամանակներից: Ավելին, կան պահպանված գրառումներ, որոնք ցույց են տալիս, որ չինացիները խաղող են աճեցրել և գինի են պատրաստել դեռ 4000 տարի առաջ։

Հեբեյ նահանգում պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ գինու կճուճներ, որոնցից մի քանիսը նույնիսկ պարունակում էին խմիչքի մնացորդներ, որոնք թվագրվում են մոտավորապես 2300 տարի առաջով: Որոշ աղբյուրների համաձայն, մոտավորապես նույն ժամանակ Չժեցզյան նահանգում սկսել են դեղին գինի արտադրել բրնձից, սորգոից կամ ցորենից: Ըստ երևույթին, դա մի տեսակ ինքնաթորման նման բան է եղել: Մեր թվարկության առաջին դարերում միայն ազնվականությունը կարող էր իրեն թույլ տալ իսկական խաղողի գինի: Ըստ տարեգրությունների Հին Չինաստանում այդ ալկոհոլային խմիչքի մեկ չափաբաժինը այնքան թանկ էր, որ կարելի էր դրանով նահանգապետի պաշտոն գնել։ Ի դեպ, այդ խմիչքի արտադրության տեխնոլոգիան երկիր է եկել Ֆերգանայի հովտից, որը գյուղատնտեսության ամենահին կենտրոններից մեկն էր։ Գինեգործության մասին հիշատակող փաստաթղթերը նույնպես պահպանվել են, որոնք թվագրվում են 674 թվականով։ Ըստ այդ թղթերի կայսր Թայ Չունգուն թուրք Յագբուից ստացել էր միջերկրածովյան որթատունկի մի քանի տեսակներ։

Այդ հին ժամանակներից սկսած երկրում պահպանվել են խաղողի բազմաթիվ յուրահատուկ տեսակներ։ Դրանցից ամենահայտնիներն են՝ «բյուրեղյան», «մանուշակագույնը» և «Յուննանի խաղողը»։ Լոնգ Յանգը, Հոնգ Ջիսինգը և Նյունայը մշակվել են մի փոքր ավելի ուշ։ Սակայն վերջին տարիներին, ինչես և այլուր ամբողջ աշխարհում, արդյունաբերական գինու արտադրության համար օգտագործվում են եվրոպական ամենատարածված տեսակները, ինչպիսիք են Մուսկատը և Կաբերնե Սովինյոնը։

Ավելին, ժամանակակից Չինաստանում խաղողի այգիների մշակման տեխնիկան և խաղողի գինու արտադրության տեխնոլոգիան եկել են Եվրոպայից։ Ժամանակակից գինեգործության սկիզբն է համարվում է 1892 թվականը, երբ ոմն Չժան Բիշի Շանդունի Յանտայում բացել է փոքրիկ գինեգործարան՝ Չժանյու գինեգործարանը, որը հիմնված էր եվրոպական ավանդույթների վրա։

Հին ժամանակներից ի վեր չինական ալկոհոլային խմիչքները դասակարգվել են հետևյալ կերպ. բոլորը նշանակվում են «ջիու» հիերլոգրիֆով, սակայն «շաոսինջիու»-ն բրնձի գինին է, «մաոտայջիու»-ն թունդ բրնձի լիկյորը, «էրգուոտու»-ն տեղական հացահատիկներից պատրաստված էժան թունդ լիկյորը, «պուտայջիու»-ն խաղողի գինին, իսկ «պիջիու»-ն գարեջուրը։

Չինաստանում ներկայումս գինեգործությունը արագ է զարգանում, սակայն չինական գինին հասանելի չէ երկրի սահմաններից դուրս, քանի որ, չնայած Չինաստանը գինու արտադրության ոլորտում աշխարհի տասը առաջատար երկրներից մեկն է, այն չի բավարարում անգամ ներքին շուկայի կարիքները, և այդ խմիչքի մոտ 25%-ը ներմուծվում է արտերկրից։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular