ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղցրաշենի համակարգի շահագործման արդյունքում տարեկան հնարավոր կլիներ տնտեսել շուրջ 436.5 մլն դրամ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ներկայում Արարատի մարզի 12 համայնք Ազատ գետից ոռոգման ջուրը ստանում է պոմպակայանի միջոցով՝ Ազատի ջրամբարից, որը լցվում է Ազատ գետից:

Համաշխարհային բանկի ներդրումներով կառուցվող Քաղցրաշենի ինքնահոս համակարգի նախագծով նախատեսվում է այդ 12 համայնքներին հասանելիք ոռոգման ջուրը հասցնել խողովակաշարով՝ ինքնահոսի միջոցով:

Այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց Ջրային տնտեսության ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը:


«Արդյունքում՝ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմամբ ինքնահոս ջրով կապահովվեն Արարատի մարզի Քաղցրաշեն, Նարեկ, Գետազատ, Դեղձուտ, Այգեստան, Նորաշեն, Բերդիկ, Ն. Դվին, Վ. Դվին, Հնաբերդ, Վարդաշեն, Մրգանուշ գյուղերը, հնարավոր կլինի ոռոգվող հողերի ներուժը 854-հա-ից հասցնել 1200 հա-ի»,- ասաց նա՝ հավելելով, որ Գառնի գյուղի բնակիչները դեմ էին այդ ծրագրին. «Նրանք փակեցին Գառնի-Երեւան ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը:

Արդյունքում՝ ծրագիրը դադարեցվեց եւ մշակվեց փոխզիջումային տարբերակ»:
Անցում կատարելով փոխզիջումային տարբերակին՝ Մարտիրոս Նալբանդյանը նշեց, որ փոխզիջումային տարբերակի համաձայն՝ նախատեսվում է Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխել Ազատ գետի հունով 5.2 կմ ներքեւ` ներկայում գործող Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք:
«Այս մոտեցումը հնարավորություն կտա խուսափել կիրճի վնասումից, թեեւ դրանով մոտավորապես 30%-ով կկրճատվի հնարավոր խնայողությունների չափը:

Այսպիսով, կբացառենք որեւէ շինարարական աշխատանք կիրճի տվյալ տեղամասում, հողօգտագործողներին եւս որեւէ հնարավոր վտանգ չի սպառնա, թեեւ նախկինում էլ չէր սպառնում»,- ասաց Մ. Նալբանդյանը:

Նալբանդյանը նշեց նաեւ, որ գլխամասը գետի առավել ներքեւի հատվածում տեղադրելու դեպքում խողովակի մեջ բավարար ճնշում չի լինի, որպեսզի ջուրը հասնի Արարատի մարզ, սակայն փոխզիջման արդյունքում կտեղադրվի փոքր ծավալի պոմպ, որը թույլ կտա լրացնել ճնշումների տարբերությունը:

«Մինչեւ գառնեցիների բողոքը նախատեսվում էր ջուրը մատակարարել ինքնահոս եղանակով, սակայն հիմա ստիպված ենք կորցնել հիդրավլիկական որոշակի ճնշում, դրա փոխարեն կդնենք լրացուցիչ պոմպ: Իսկ նախկին նախագծով նախատեսվում էր Ազատի ջրամբարից մոտ 9 կմ վերեւ՝ Ազատ գետի վրա, կառուցել ջրընդունիչ կառույց եւ մոտեցնող խողովակաշար, որով ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակը կուղղվեր Քաղցրաշենի պոմպակայանի ջրթող ավազան` գործող մեխանիկականի փոխարեն ինքնահոս ոռոգման ջուր հասցնելով հողագործներին:

Քանի որ ինքնահոս ոռոգման տնտեսական արդյունավետությունը, ի տարբերություն ջրամբարից մեխանիկական եղանակով մղվող ջրի, անհամեմատ բարձր է, ապա ըստ հաշվարկների՝ Քաղցրաշենի համակարգի շահագործման արդյունքում տարեկան հնարավոր կլիներ տնտեսել շուրջ 436.5 մլն դրամ էլեկտրաէներգիայի վարձավճար եւ շուրջ 24 մլն դրամ պոմպակայանի շահագործման ծախս»,- նշեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular