ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշտարակի խճուղուց Եղվարդի խճուղի տանող ճանապարհին բшխվել են «BYD» էլեկտրամոբիլն ու «Hyundai Sonata»-ն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում՝ վերգետնյա անցումի հարևանությամբ, բախվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան ու «BYD» մակնիշի էլեկտրամոբիլը, հայտնում է Shamshyan.com-ը։
 
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ չեն տուժել: 
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքաենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլեկտրամոբիլը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Hyundai»-ը գլխիվայր շրջվել է:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular