ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պապը մեղադրվում է անչափահաս թոռների ներկայությամբ անառակաբարո արարքներ կատարելու համար. նա կալանավորված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 21-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մակագրվել է քրեական գործ, որով 73-ամյա Մ.Հ.-ը մեղադրվում է անչափահաս թոռների ներկայությամբ անառակաբարո արարքներ կատարելու համար։ Գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։ Այս մասին հայտնում է Iravaban.net-ը՝ հղում անելով Datalex դատական տեղեկատվական համակարգին։

Մեղադրանքի էությունը

Մ.Հ.-ը մեղադրվում է այն բանի համար, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում որդու, հարսի և անչափահաս թոռների հետ համատեղ բնակվելիս բազմիցս կատարել է անառակաբարո արարքներ՝ մերկանալով և ցուցադրելով սեռական օրգանը իր 16 տարին չլրացած թոռների՝ 2012 թվականի հունիսի 4-ին ծնված Մ.Հ.-ի և 2013 թվականի օգոստոսի 10-ին ծնված Ց.Հ.-ի ներկայությամբ։

Վերջին դեպքի հանգամանքները

Համաձայն մեղադրական եզրակացության՝ վերջին դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբեր ամսին։ Մ.Հ.-ը գտնվելով տան բակում՝ մերկացել է՝ հանելով հագին եղած շորերը և ցուցադրելով սեռական օրգանը, ինչից հետո հայհոյանքներ հնչեցնելով դրանք նետել է հարսի՝ Ա.Տ-Հ.-ի ուղղությամբ։

Երբ թոռնուհին՝ Մ.Հ.-ը, դիտողություն է արել պապին, վերջինս շարունակել է հարսի հասցեին հայհոյանքներ հնչեցնել և ասել, որ վերջինն «ուտելու» է իր սեռական օրգանը։

Իրավական գնահատականը

Մ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ վերընթաց ազգականի կողմից անառակաբարո արարք կատարելու համար։

ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է պատասխանատվություն 18 տարին լրացած անձի կողմից 16 տարին չլրացած անձի ներկայությամբ մերկանալու կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելու համար։

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը որակավորող հանգամանք է սահմանում այն դեպքերի համար, երբ արարքը կատարվում է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն։

Այս հոդվածով նախատեսված պատիժը ազատազրկում է՝ երեքից վեց տարի ժամկետով։

Խափանման միջոցը

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, – տեղեկացնում է Iravaban.net

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular