ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հեռուստամարաթոն-2018»-ի արդյունքում, հանգանակվել է շուրջ 11 միլիոն դոլար. պատմության այս օրը (23 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ճապոնիա՝ Աշխատանքի գովաբանության օր (բերքահավաքի ավարտի օր), Վրաստան՝  Սուրբ. Գևորգի օր (Գիորգոբա), Ղազախստան՝ Ճանապարհային ոստիկանի օր, Լիտվա՝ Լիտվացի զինվորների օր:

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1735– ծնվել է հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր Հովհաննես Լազարյանը:

1900 – ծնվել է խորհրդահայ կուսակցական և պետական գործիչ Հայկազ Մարջանյանը:

1902 - ծնվել է  դերասան Բաբկեն Գաբրիելյանը:

1907- վախճանվել է   հանրահայտ  գրող Պերճ Պռոշյանը:

1912– ծնվել է մեխանիկ, պետական-քաղաքական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նագուշ Հարությունյանը։

1920– Համազասպ Օհանջանյանի ղեկավարած Հայաստանի կառավարությունը հրաժարական է տվել և կազմվել է նորը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ, որը  կոալիցիոն էր էսեռների հետ։

1923– ծնվել է ֆրանսահայ դերասանուհի Ռոզի Վարդը:

1928- ծնվել է տնտեսագետ, աշխարհագրագետ, ակադեմիկոս  Գրիգոր Ավագյանը:

1931- վախճանվել է դերասան Բաբկեն Գաբրիելյանը:

1941- վախճանվել է տնտեսագետ Վռամ Կոստանյանը:

1950 - ծնվել է դերասան, հաղորդավար և թարգմանիչ Արտավազդ Եղոյանը:

1956 - ծնվել է  բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանը:

1974- վախճանվել է  ճարտարագետ-տեխնոլոգ Սարգիս Թևոսյանը:

1976- վախճանվել է   նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո):

1988 —կապված հայ-ադրբեջանական էթնիկ բախումների հետ Բաքվում, Կիրովաբադում և Նախիջևանում մտցվել է արտակարգ դրություն:

1998- համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի կրթության նախարարության և Ֆրանսիայի դեսպանատան միջև, համաձայն որի նախատեսվել է ստեղծել «Հայաստանի ֆրանսիական համալսարան»:

1990- վախճանվել է նկարիչ Ցոլակ Ազիզյանը:

1998– վախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը:

2001– Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում Երևանում տեղի է ունեցել Անտոնիո Վիվալդիի «Տիգրան» օպերայի համերգային կատարումը։

2001- վախճանվել է   ճարտարապետ Արեգ Իսրայելյանը:

2002-տևական դադարից հետո վերագործարկված քիմիական հսկան՝ Նաիրիտը, դադարեցրել է աշխատանքը էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով: 

2004-Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է անցած փետրվարին ՆԱՏՕ-ի դասընթացներում հայ սպա Գուրգեր Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը: 

2012-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացվել է 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։

2017- վախճանվել է ամերիկահայ լեգենդար պրոդյուսեր Ջորջ Ավագյանը:

2018-«Հեռուստամարաթոն-2018»-ի արդյունքում, հանգանակվել է շուրջ 11 միլիոն դոլար:

2020- Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը:

2022- Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստը որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնության մասին հռչակագիրը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

955 – վախճանվել է  Անգլիայի թագավոր Էդրեդը, որը հանդիսացել է սաքսոնական դինաստիայի ներկայացուցիչ:

1202 —ավարտվել է Զարիի շրջափակումը, որը 4-րդ Խաչակրաց արշավանքի ժամանակ առաջին ռազմական գործողությունն էր և Խաչակրաց արշավանքների պատմության մեջ առաջին դեպքն էր, որ խաչակիրները հարձակվել էին կաթոլիկ քաղաքի վրա:

1492 —Իսպանիայի թագավոր Ֆերդինանդը հայտարարել է, որ իսպանական հրեաների  գույքը պատկանում է իսպանական գահին:

1527 —ծնվել է չին փիլիսոփա, պատմաբան, գրող և գրաքննադատ Լի Չժին:

1793 —Փարիզի քաղաքային կոմունան փակել է բոլոր եկեղեցիները:

1852 —Անգլիայում շրջանառության մեջ են դրվել առաջին փոստարկղերը:

1906-Ֆերդինանդ Բրաունը հայտնաբերել է բյուրեղների բազմաբևեռ հաղորդականությունը:

1910 - Շվեդիայում վերջին անգամ իրականացվել է մահապատիժ:

1918-Բեռլինում նավաստիները գրավել են կանցլերի նստավայրը և ձերբակալել Ֆրիդրիխ Էբերտին:

1921 —ԱՄՆ-ի նախագահ Ուորրեն Հարդինգը արգելել է բժիշկներին որպես դեղորայք հիվանդներին գարեջուր նշանակել, որով շրջանցվում էր «չոր օրենքը»:

1923- Յակոբ Շիկը արտոնագրել է էլեկտրական սափրիչը:

1933– ծնվել է լեհ խոշորագույն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։

1934 —Ամերիկայի և եվրոպայի ավտոճանապարհներին ճանապարհը նշագծելու համար սկսել են օգտագործել նոր հայտնաբերվաած լուսաանդրադարձիչները:

1940 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  Ռումինիան և Հունգարիան միացել են Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ստեղծած եռյակ դաշինքին:

1943– սկսվել է Կահիրեի կոնֆերանսը ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի և չինացի գեներալիսիմուս Չան Կայշիի մասնակցությամբ։

1954 - Ջեներալ Մոթորսն արտադրում է իր հիսուն միլիոներորդ ավտոմեքենան, որը երկտեղանի փակ սպորտային «Շևրոլե» էր:

1962 - ծնվել է  վենեսուելցի քաղաքական գործիչ Նիկոլաս Մադուրոն:

1992– ծնվել է ամերիկացի երգչուհի, երգահան, նաև դերասանուհի Մայլի Սայրուսը։

1980 —իտալիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով  4800 մարդ է զոհվել:

2003 - Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական է տվել:

2004– թողարկվել է World of Warcraft համակարգչային խաղը։

Կ.Խաչիկյան

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular