ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրազիլի նախկին նախագահ Բոլսոնարուն է ձերբակալվել

ՍՊՈՐՏ

Բրազիլի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն նախնական ձերբակալության է ենթարկվել տեղական ոստիկանության կողմից, հաղորդել է Globo թերթը։

«Ձերբակալությունը կանխարգելիչ միջոցառում է և իրականացվել է դաշնային ոստիկանության պահանջով»,- նշել է թերթը։

Globo-ն, հղում անելով իրավապահ մարմինների հայտարարությանը, հաղորդել է, որ նախկին նախագահը, որը տնային կալանքի տակ է օգոստոսի 4-ից, ձերբակալվել է դատարանի որոշման համաձայն։

Այս միջոցառումը կապված է նախկին նախագահի որդու՝ սենատոր Ֆլավիո Բոլսոնարուի՝ ուրբաթ օրը հորն աջակցելու հանրահավաքի կոչի հետ։

Սեպտեմբերի սկզբին Բրազիլիայի Գերագույն դատարանը 70-ամյա Ժաիր Բոլսոնարուին մեղավոր էր ճանաչել պետական ​​հեղաշրջման դավադրության համար ու դատապարտել նրան 27 տարի և երեք ամիս ազատազրկման։ Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախկին նախագահը դատապարտվում է ժողովրդավարության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Նախկին նախագահը դատապարտվել է 7 այլ բարձրաստիճան մեղադրյալների հետ միասին։

Նրանք մեղավոր են ճանաչվել հինգ հանցագործությունների համար՝ զինված հանցավոր կազմակերպություն, իրավունքի գերակայության ժողովրդավարական սկզբունքի բռնի ոչնչացման փորձ, պետական ​​հեղաշրջում, բռնություն ու պետական ​​սեփականությանը լուրջ սպառնալիք համարվող վնաս և մշակութային ժառանգության վայրերին վնաս հասցնելը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular