ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահասարսուռ դեպք․ Արմավիրում մայրը և տատը մեղադրվում են արտաամուսնական կապից հետո ծնված երեխային խեղդամաh անելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայրը և տատը մեղադրվում են արտաամուսնական կապից հետո ծնված երեխային անզգուշությամբ խեղդամահ անելու համար, Արմավիրի մարզի դատախազությունը 2025 թվականի օգոստոսի 22-ին հայց է ներկայացրել դատարան։

Այս մասին տեղեկություն է հրապարակվել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։

Մ․ Բ․-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա, անզգուշությամբ կյանքից զրկել է իր դստեր Լ․ Շ․-ից ծնված երեխային:

Մ․ Բ․-ի դուստրը՝ Լ․ Շ․-ն, 2024 թվականի հունիս ամսին տեղեկացել է, որ արտաամուսնական կապի արդյունքում հղիացել է: 2024 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, լինելով 34-35 շաբաթական հղիության վիճակում, տանը վաղաժամ սկսված ծննդաբերության հետո Մ․ Բ․-ի օգնությամբ լույս աշխարհ է բերել արական սեռի երեխա:

Ծննդաբերությունից մոտ մեկ ժամ անց, երբ երեխան արտասվել է և ձայներ է հանել, Լ․ Շ․-ն, սենյակում լինելով միայնակ և գտնվելով հոգեճնշող վիճակում, երեխային փաթաթել է ջինսե տաբատով և խեղդամահ անելու եղանակով դիտավորությամբ ապօրինաբար փորձել է կյանքից զրկել, ապա կարծելով, թե երեխան մահացել է. նրան հանձնել է Մ․ Բ․-ին և ասել, որ տանի գցի զուգարանը:

«Մ․ Բ․-ն․, կարծելով, թե երեխան մահացած է, այն պայմաններում, երբ պարտավոր էր և կարող էր նախատեսել երեխայի ողջ լինելու հանգամանքը և իր արարքի վտանգավոր հետևանքի առաջացման հնարավորությունը, տարել և նետել է երեխային հողամասի տարածքում զուգարանը՝ արդյունքում շնչառական անցքերի և ուղիների օտարածին գորշադեղնադարչնավուն կղանքանման չտարբերակվող զանգվածներով փակվելու (օբտուրացիայի) հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությամբ անզգուշությամբ կյանքից զրկելով երեխային»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ։

2025 թվականի հունվարի 03-ին՝ երեխայի դին հայտնաբերվել է քրեական վարույթի շրջանակներում՝ կատարված դեպքի վայրի զննության արդյունքում:

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

2025 թվականի օգոստոսի 27-ին դատարանը որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։ Առաջին նիստը կայացել է սեպտեմբերի 8-ին, ևս մեկը՝ հոկտեմբերի 18-ին։ Հաջորդ դատական նիստը նախատեսված է 2026 թվականի մարտի 2-ին, 16։00-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular