ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհամապատասխանություն հայտարարագրում․ ինչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Ջուլիետա Ազարյանը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 11-ին պատգամավոր Դավիթ Առուշանյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին, ապա նշանակվեց Շիրակի մարզպետ։

Առուշանյանին Ազգային ժողովում փոխարինեց Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը։

Ջուլիետա Ազարյանը քաղաքական դաշտում հայտնվել է վերջին 2 տարում, սակայն 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել: 2022-2024 թվականներին Ազարյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել, 2024 թվականի դեկտեմբերի 19-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր։

Համաձայն 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի տարեկան հայտարարագրի՝ Ազարյանն ունի 3 անշարժ գույք՝ 2 բնակարան Կոտայքի մարզի Առինջ գյուղում եւ Աբովյան քաղաքում, եւ 1 հողամաս Փարաքար համայնքում։

Ուսումնասիրելով Ազարյանի՝ 2022 թվականից ներկայացրած, պաշտոն ստանձնելու պահին առկա եւ հետագա տարիների տարեկան հայտարարագիրը՝ անճշտություններ նկատեցինք։
Բանն այն է, որ 2022 թվականի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում, Ջուլիետա Ազարյանն ունի 2021 թվականին ձեռք բերված 1 բնակարան Առինջ գյուղում բաժնային սեփականությամբ։ 2022 թվականին նույն բնակարանը կրկին առկա է, սակայն անշարժ գույքի գտնվելու վայրը Աբովյան համայնքն է։

2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարեսկզբին նա ունեցել է 1 բնակարան։ Այդ ժամանակ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ազարյանը 2023-ին գնել է հողամաս Փարաքար համայնքում 1 մլն դրամով։

Իսկ, ահա, 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Ազարյանը, չգիտես ինչպես, ունի 3 անշարժ գույք։

Անհամապատասխանությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանին, վերջինս փոխանցեց, որ սխալմունք է տեղի ունեցել։

«Վրիպակ է եղել, ես չունեմ 3 անշարժ գույք։ Ունեմ մեկ բնակարան Առինջում՝ հիփոթեքային վարկով ձեռք բերված, որին համասեփականատեր է նաեւ մայրս։ Հայտարարագիրս այդպես նաեւ հրապարակվել էր Հանրայինի եթերում»,- մեզ հետ զրույցում նշեց Ազարյանը՝ հավելելով, որ բնակարանը 2021 թվականին գնել է հիփոթեքային վարկով, որպես երիտասարդ ընտանիք՝ 7% տոկոսադրույքով, իսկ բնակարանն արժեցել է գրեթե 40 հազար ԱՄՆ դոլար։

Հետեւելով պատգամավորի սոցիալական ցանցերում կատարած հրապարակումներին՝ նկատել էինք, որ Ազարյանը հաճախ է մեքենայի սրահից տեսանյութեր հրապարակում։ Ուսումնասիրելով նաեւ հայտարարագիրը՝ նկատեցինք, որ շարժական գույք պատգամավորը չունի։

Ազարյանից հետաքրքրվեցինք նաեւ մեքենայի մասին։

«Մեքենան ձեռք եմ բերել 2 ամիս առաջ, այդ պատճառով կարտացոլվի հաջորդ տարվա հայտարարագրի մեջ։ Այն գնել եմ վարկային միջոցների ներգրավմամբ: Արժեր, եթե չեմ սխալվում, 24 հազար ԱՄՆ դոլար, որի մեծ մասը վարկային միջոցից եմ ներգրավել։ BYD մակնիշի մեքենա է»,- նշեց Ազարյանը։

ՔՊ-ական պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 678 հազար դրամ 6,5 հազար ԱՄՆ դոլար։

Բանկային հաշիվների մնացորդները՝ 181 հազար 675 դրամ եւ 1 մլն 628 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 780 հազար դրամ, որից 8 մլն 10 հազար դրամը ստացել է որպես աշխատանքի վարձատրություն «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկից։

Եկամուտներից 332 հազար 210 դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովի աշխատակազմից։

Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 13 մլն 63 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Ջուլիետա Ազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular