ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտվելուց հետո պարտավոր ես ժողովրդիցդ ներողություն խնդրել ու հրաժարական տալ. Հրանտ Թոխատյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինքնասիրության ու ինքնահարգանքի արդյունք է, որովհետև, պարտվելով՝ դու պարտավոր ես ժողովրդիցդ ներողություն խնդրել ու հրաժարական տալ: Հնարավոր է ժողովուրդը նորից ընտրի քեզ, բայց մնալուց առաջին հերթին դու՝ ինքդ քեզ ես խաբում, հետո՝ խաբում ես քո ժողովրդին: Այս մասին՝ Mediahub-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է դերասան Հրանտ Թոխատյանը՝ խոսելով 2020 թվականից հետո Արցախի կորստի ու  պարտության մասին:  

«Ժողովուրդ ջան, հասկանում ենք ծանր է՝ եկեք թևերներս կշտենք՝ երկիր կառուցենք: 90-ականներին մի պահ կար՝ մութ ու ցուրտ տարիներին, պատերազմ էր՝ ամենակարևորը բայց ժողովուրդը, ատամները կրճտացնելով, չէր լքում հայրենիքը, պահում էր երկիրը: Ճիշտ ,է ոչ բոլորն էին գնում ռազմաճակատ, որովհետև ոչ բոլորը գիտեին  կրակել:  Բայց այստեղ՝ Հայաստանում, ամեն ինչ անում էին, որպեսզի Արցախը հաղթի ու լինի: Կար հավատ, որն այսօր չկա»,- նշել է նա:

Թոխատյանի դիտարկմամբ՝ ով գալիս էր իշխանության , եթե անգամ ինքը սիրել է իր հողն ու ջուրը, ընտանիքը՝ հետո սկսեց չսիրել: Փոխարինեց սերը՝ դեպի հայրենիքը, դեպի իշխանությունը: «Այ դա հաղթեց»,- նշել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular