ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ղազախստանը տասնյակից ավելի պայմանագրեր են ստորագրելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրները ստորագրելու են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց տնտեսական հարցերին առնչվող մասը բավական կարևոր նշանակություն է ունենալու։

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է Ղազախստանից, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ընդգծեց, որ վերջին շրջանում եղած լոգիստիկ լուծումները վկայում են այն մասին, որ կա գործակցության մեծ ներուժ։ «Տրանզիտ ներուժը շատ մեծ է և պետք է դա օգտագործվի տնտեսվարողների կողմից։ Փորձելու ենք խթան ապահովել, որ դա տեղի ունենա։ Եթե կա այլընտրանքային ուղի, որով հնարավոր է նոր լոգիստիկ լուծումներ գտնել, ապա դա պետք է արվի։ Այսօր միջազգային առևտրում կարևոր նշանակություն ունեն լոգիստիկ ծախսերը։ Այդ իմաստով Ղազախստանի հետ լոգիստիկ լուծումներ գտնելը շատ մեծ հնարավորություն է տալիս»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետն ընդգծեց, որ լոգիստիկ նոր լուծումներն անխուսափելիորեն իրենց ազդեցությունն են թողնում եղած շուկայի գների վրա։ Դա առնվազն զսպում է գների աճը։ Անդրադառնալով TRIPP-ի, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին` Մհեր Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս ընդգծել է` դրանք տարածաշրջանային շատ լուրջ նշանակություն ունեն։ «Երբ մենք այդ նախագծերն ավարտին հասցնենք, կզգաք, թե տարածաշրջանում ինչ ադապտացիաներ են տեղի ունենում լոգիստիկ իմաստով։ Անհնարին է, որ լոգիստիկ մեծ նշանակություն չունենա Խաղաղության խաչմերուկը ռեգիոնալ իմաստով»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ ղազախ գործընկերների հետ հանդիպման օրակարգում առանցքային են լինելու լոգիստիկ ու առևտրային հարցերը։ Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ Խաղաղության խաչմերուկի շահառու կլինի նաև Ղազախստանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular