ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանն ապականելուց հետո կառուցապատողների երախը հասել է գյուղեր. լսումներ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Վեդու համայնքապետարան տանող դռները փակ էին բնակիչների առաջ:

Ոստիկանների շղթայով՝ բնապահպաններին, ակտիվիստներին ու տեղացիներին չէին թողնում մտնել այն դահլիճ, որտեղ պետք է քվեարկություն ընթանար Կարմիր սարը հանքի վերածելու առաջին քայլի կապակցությամբ։ Պաշտոնական արդարացումը՝ «չէին գրանցվել»։ Մի քանի ժամ վեճերից հետո մարդիկ վերջապես կարողացան ներս մտնել, բայց արդյունքը չփոխվեց. Վեդու ավագանին միաձայն կողմ քվեարկեց «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի նախագծին՝ ընկերությանը ճանապարհ բացելով շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրություն սկսելու համար։

Խոսքը Կարմիր սարի կրաքարային հանքի եւ հետագայում՝ ցեմենտի գործարանի մասին է. Ord Group-ը նպատակ ունի արդյունահանում իրականացնել Արտաշատի եւ Վեդու խոշորացված համայնքների յոթ գյուղերին հարող լեռան վրա՝ անմիջապես Այգեզարդի, Գինեվետի եւ մյուս բնակավայրերի գյուղատնտեսական հողերի վերեւում։ Աշխատատեղերի «մի քանի հարյուրի» խոստումներ, «շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն», «ժամանակակից ֆիլտրեր». ծանոթ ձեւակերպումներ, որոնք լսվում են գրեթե յուրաքանչյուր հանքի պատմության սկզբում։ Կարմիր սարը առաջին անգամ չէ, որ պայքարի կենտրոնում է։ Հոկտեմբերի 13-ին Գինեվետում կայացած նախնական լսումները նույնպես անցել էին ոստիկանների «զտիչով»

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռ հոկտեմբերին՝ Ord Group-ի նախագիծը ներկայացվում էր ընդամենը 25-35 մլն դրամ ներդրման «պատկերացմամբ», որը հակադրվում էր Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների պահպանության պահանջին. փոքր գումար՝ մեծ բնապահպանական ու սոցիալական գնի դիմաց։

Նույն լեռը տարիներ շարունակ փորձել է «վերցնել» նաեւ Od Group-ի քույր «ՕՐԴ» ՍՊԸ-ն, սակայն ստացել է 8 կետով հիմնավորված բացասական եզրակացություն ՇՄԱԳ-ից։ Այլ ընկերություններ՝ «ML Մայնինգն» ու նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու «Բեդեկը», ժամանակի ընթացքում հետ կանգնեցին Կարմիր սարը հանքի վերածելու մտադրությունից. Լեւոն Օրդուխանյանի ախորժակը, սակայն, չի փակվում:Քաղաքում բազմահարկերի բումից հայտնի Օրդուխանյանը Կոմիտասի, Աբովյան-Թումանյան փողոցների հատվածները շինարարական փոշով պատելուց հետո հասել է Վեդի:

Իհարկե, Վեդու ավագանու նախօրեի որոշումը դեռ վերջնական թույլտվություն չէ. վերջին խոսքը շրջակա միջավայրի նախարարությանն է։ Բայց ոստիկաններով պաշտպանված «հանրային» լսումները արդեն ցույց տվեցին, թե իշխանությունը ո՛ր կողմում է կանգնել այս պայքարում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular