ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդու կյանքի տևողությունը կարող է երկարաձգվել մինչև 150 տարի. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը ձգտում է երկարացնել կյանքի միջին տևողությունը, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Սբերա»-ի AI Journey կոնֆերանսի ժամանակ։

Նրա խոսքով՝ տարբեր երկրներում մարդկանց միջին տարիքը աստիճանաբար աճել է. եթե նախկինում նորմա էր համարվում 20-35 տարեկանը, ապա այսօր որոշ երկրներում մարդիկ ապրում են մինչև 80 տարեկան։

Պուտինը շեշտել է, որ համապատասխան պայմանների դեպքում մարդու կյանքի տևողությունը կարող է երկարաձգվել մինչև 150 տարի։

«Հավանաբար հնարավոր է այն երկարաձգել մինչև 150 տարի։ Բայց, միշտ քիչ կլինի։ Ինչպես փողի դեպքում։ Միշտ։ Իմ կարծիքով, գլխավոր հարցը ոչ թե որքան ապրել, այլ՝ ինչպես ապրել, ինչու և ինչ նպատակով», - ասել է Պուտինը։

2024 թվականի հոկտեմբերին Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանում կյանքի տևողությունը պետք է հասնի 78 տարեկանի, ապա գերազանցի 80-ը։ Նա նաև նշել էր, որ ռուսական առողջապահության նպատակներից մեկը մարդկանց ակտիվ կյանքի երկարաձգումն է, որպեսզի նրանք պահպանեն «աշխատելու հնարավորությունն ու ցանկությունը», ծառայեն որպես «խորհրդատուներ» և կիսվեն իրենց փորձով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular