70 տարի լողափում. բիկինին տոնում է տարեդարձը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀուլիսի 5-ն՝ ամենահայտնի լողազգեստի ծննդյան օրն է: Ի սկզբանե բոլոր լողազգեստները փակ էին: Սակայն 1946 թվականին Ֆրանսիայում Լուի Ռեարը հայտնագործեց բիկինի, հայտնում է «РИА Новости»-ն:
Ռեարի հայտնագործությունը կատարելագործեց "Ատոմ" լողազգեստի մոդելը, որը ստեղծեց Ժակ Հայմը: 1946 թվականի հուլիսի 1-ին ամերիկյան Բիկինի ատոլում ատոմային ռումբի փորձարկում է կատարվել: Ռեարը որոշել է նոր լողազգեստն անվանել ի պատիվ ատոլի, իսկ դրա գովազդային կարգախոսը դարձնել «Բիկինի՝ անջատված Ատոմ»: