ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք

ԻՐԱՎՈՒՆՔ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ակնալիճ գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք։

Տեղեկությունը ստուգելու նպատակով նոյեմբերի 18-ին ոստիկաններն այցելեցին տղամարդուն:

Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը ներկայացրեց մեկ ատրճանակ և ողորկափող որսորդական մեկ հրացան` ութ փամփուշտով։

Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են:

ՀՀ ոստիկանություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular