ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաք գույներ և հույզեր. Վանաձորի կերպարվեստի թանգարանում ներկայացվեցին նկարիչներ Էդգար Էդարյանի և Սամվել Զոհրաբյանի աշխատանքները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ծնունդով Վանաձորից է նկարիչ Էդգար Էդարյանը։ Իր սեփական արվեստանոցն ունի Երևանում և Վանաձորում։ Երեխաներին դասավանդել է նկարչություն և գծագրություն, ունեցել բազմաթիվ ցուցահանդեսներ Հայաստանում և դրա սահմաններից դուրս։ Նրա նկարները կարելի է գտնել Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի,ԱՄՆ-ի, Հայաստանի անձնական հավաքածուներում։ Նկարիչ Սամվել Զոհրաբյանը ևս ծնունդով Վանաձորից է։ Անհատական և խմբակային բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Մոսկվայի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է։

Այս երկու նկարիչները «միավորվել» և օրերս ցուցահանդես էին կազմակերպել Վանաձորի կերպարվեստի թանգարանում։ Ցուցասրահի աշխույժ եռուզեռը հուշում էր, թե որքան սպասված էր նկարիչների աշխատանքների ցուցադրությունը։ Դե, իսկ մենք որոշեցինք պարզել, թե այս տաք գույների, մտածել ստիպող և հույզեր արթնացնող նկարների հեղինակներն ինչպես են միավորվել մեկ հարկի տակ։

«May-Dec» փրոդաքշնի հիմնադիր, տվյալ ցուցահանդեսի կազմակերպիչ Ռաֆայել Ղազարյանի հետ զրուցել ենք երկու նկարիչների ցուցահանդեսը մեկ հարկի տակ անցկացնելու գաղափարի և այլ հարցերի մասին։ Ռաֆայելն ընդգծում է, որ տարիներ շարունակ նկարիչներն ունեցել են բազմաթիվ ցուցահանդեսներ թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս։ «Իսկ երկու նկարիչների նկարների ցուցահանդեսը կազմակերպելը եղել է Էդգար Էդարյանի միտքը։ Դիմել էր Վանաձորի կերպարվեստի թանգարան, հայտը միանգամից ընդունվել էր, այնուհետև սկսվեցին կազմակերպչական աշխատանքները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ցուցահանդեսի կազմակերպիչը։

Նշում է՝ երկու նկարիչներն էլ բավականին երկար ճանապարհ են անցել։ «Նրանք նախ և առաջ ընկերներ են։ Ոճային առումով իրենք բավականին տարբեր նկարիչներ են։ Ճիշտ են մոտենում մեկը մյուսի արվեստին, գույներին։ Այդ իմաստով շատ հետաքրքիր էր երկու նկարիչների աշխատանքները մեկ տեղում ցուցադրելը՝ թե՛ որպես մոտ ընկերներ, թե՛ նույն սերնդի ներկայացուցիչներ, չնայած Սամվելը, տարիքային առումով լինելով երկուսից ավագը, ավելի երկար ճանապարհ է անցել։ Կարևոր էր նաև այն, որ թանգարանի սրահում էքսպոզիցիան շատ ճիշտ էր դասավորված։ Դա կարողացանք կյանքի կոչել մեր ջանքերով՝ հաշվի առնելով նաև արվեստագետների կարծիքները»,-հավելում է նա։

Ցուցահանդեսին ներկա էին մեծ թվով այցելուներ։ Ռաֆայելը նշում է՝ նրանց մի մասին իրենք էին հրավիրել, մյուս մասը ցուցահանդեսի մասին տեղեկացվել էր սոցիալական ցանցերից և այլ հարթակներից։ «Ներկա էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ բանաստեղծներ, նկարիչներ, երաժիշտներ, և ուղղակի մեր համաքաղաքացիներն ու քաղաքի հյուրերը։ Նաև համերգային ծրագիր ունեցանք։ Ելույթ ունեցավ VeiiLA խումբը Սանկտ Պետերբուրգից։ Բոլորն անկեղծորեն տպավորված էին, և այդ մասին է նաև փաստում այն հանգամանքը, որ մարդկանց հոսքը թանգարան ցուցահանդեսին հաջորդող օրերին ևս չի դադարում»։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «MayDec» փրոդաքշնի կողմից՝ Արամ Բեժանյանի օգնությամբ։ «Բավականին մեծ աշխատանք կատարեցինք, ամեն թեկուզև թվացյալ մանրուքի վրա մեծ ուշադրություն է դարձվել։ Ցուցահանդեսի աջակիցն էր «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, որին թե՛ ես, որպես կազմակերպիչ, թե՛ տղաները մեծ շնորհակալություն ենք հայտնում։ Շնորհակալ ենք նաև մեր բոլոր այն ընկերներին, որոնք աջակցեցին, մեր կողքին եղան, որ այս ցուցահանդեսն իրականություն դառնա»,-եզրափակում է «May-Dec» փրոդաքշնի հիմնադիր Ռաֆայել Ղազարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular