ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ց են վախեցած և ո՞ւմ աչքն են վախեցնում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական «ժողովրդավարական բաստիոնը» Վաղարշապատում, որտեղ, իրենց ասելով, «ջախջախիչ հաղթանակ» են տարել, կրկին անցել է ռեպրեսիաների: Ի դեպ, «ժողովրդավարության բաստիոն» բառակապակցությունը, որքան էլ ցավալի է, արդեն վաղուց դարձել է ծաղրական մեմ և գիտակցության այրոցք է հարուցում:

Ինչ վերաբերում է Վաղարշապատում իշխանության կողմից իրականացվող ռեպրեսիվ մարմնաշարժումներին, ապա այն ուշագրավ է մի քանի առումով: Հատկանշական է, որ դեռ նախընտրական շրջանում բազմաթիվ մեկնաբաններ, փորձագետներ, քաղաքական գործիչներ նշում էին, որ եթե այս տեղական ընտրություններում էլ ՔՊ-ն պարտվի, ապա, ինչպես նախորդ դեպքերում, ունենալու ենք հերթական քաղբանտարկյալները, այսինքն՝ իշխանությունն անցնելու է հաղթած ընդդիմադիր թեկնածուին ու նրա թիմակիցներին ձերբակալելու կամ ահաբեկելու տարբերակին: Ավելին, երբ հայտնի դարձան քվեարկության նախնական արդյունքներն ու ՔՊ-ի 48 տոկոսը, շատերը կես կատակ-կես լուրջ նկատեցին, թե դրականն այն է, որ ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքն առաջնորդող Սևակ Խաչատրյանին գոնե չեն կալանավորի: Որքան լավատես էին նրանք... իրենց հոռետեսության մեջ:

Այո, Սևակ Խաչատրյանին անձամբ չեն ձերբակալել, բայց Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանության ռեպրեսիվ օրգանները ամեն դեպքում թիրախավորել են «Հաղթանակ» դաշինքի անդամների ու հնարավոր աջակիցների: Ուշագրավն այն է, որ այս դեպքում հետընտրական ռեպրեսիաները դրսևորվում են ոչ թե ընտրություններում հաղթած ընդդիմադիր ուժի, այլ հրապարակված արդյունքներով երկրորդ տեղը գրաված դաշինքի ներկայացուցիչների ու հնարավոր աջակիցների նկատմամբ:

Տրամաբանական հարց է ծագում. ինչո՞ւ է դա պետք Փաշինյանին, նրա ավտորիտար իշխանությանն ի՞նչ է տալիս կամ տալու: Վաղարշապատում հետընտրական ռեպրեսիաների հնարավոր պատճառները կարող են լինել մի քանիսը, որոնք փորձենք դիտարկել առանց ավելորդ հույզերի:

Տեսեք, Փաշինյանը ևս հրաշալի գիտի, որ Վաղարշապատ քաղաքում իր թեկնածուն ու ՔՊ-ն չեն հաղթել: Այսինքն, կոնկրետ Էջմիածին քաղաքում ՔՊ-ն մերժվել է և չունի աջակցություն: Իսկ Փաշինյանի հակաեկեղեցական մոտեցման առումով ու նրա արշավի համար դա ոչ թե «նոր լիցքեր հաղորդող», այլ իրականում լիցքաթափող հանգամանք է: Հիշեցնենք. երբ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 16-ի քվեարկությամբ ՔՊ-ն ստացել է ընտրությանը մասնակցածների ձայների 48 տոկոսը, Փաշինյանն արագորեն ու շինծու ոգևորությամբ հայտարարեց, թե դա իրեն նոր լիցքեր է հաղորդում՝ Մայր Աթոռի ու Վեհարանի վրա անմիջական հարձակումն սկսելու համար: Ի դեպ, դրսից էլ ադրբեջանական քարոզիչներն են ոգևորվել ու նաև ոգևորում Փաշինյանին այդ հարցում:

Բայց իրականությունն այն է, որ հենց Էջմիածնում Փաշինյանի թեկնածուն ու ՔՊ-ն «լիցքավորող» աջակցություն չունեն: Հակառակը՝ 32 տոկոս ձայներով այս ընտրություններում երկրորդ տեղը գրաված ուժը շատ ավելի ընդգծված աջակցություն է վայելում: Ըստ որում, եթե Փաշինյանի տոկոսները գերազանցապես վարչական ռեսուրսով են, ապա «Հաղթանակ» դաշինքի ստացած քվեները, այսպես ասենք, մաքուր են ու իրական տրամադրվածության արտացոլում: Գումարենք՝ ընդհանրապես իրական ընդդիմադիր ուժերի քվեները, ու պատկերն առավել առարկայական կդառնա:

Հետընտրական ռեպրեսիաների դիմելու երկրորդ հնարավոր նպատակը, կարծում ենք, բուն ահաբեկումն է, որն ուղղված է ինչպես «Հաղթանակ» դաշինքի, այնպես էլ՝ առհասարակ ընդդիմադիրների, նրանց աջակիցների ու համակիրների, հակաիշխանական տրամադրված քաղաքացիների դեմ: Այսպես ասած՝ «աչք վախեցնելու» համար:

Երրորդ հնարավոր պատճառը կարող է լինել այն, որ Փաշինյանը հրաշալի գիտակցում է՝ ոչ մի «ջախջախիչ» հաղթանակ էլ չի տարել: Նա ինքն էլ գիտի, որ մի կերպ, զանազան մանիպուլ յացիաներով, այդ թվում՝ Խոյ խոշորացված համայնքը Վաղարշապատի կազմ խցկելով, վարչական ռեսուրսովբանով մի կերպ 48 տոկոս է «քերել»: Ինչ էլ անես, դա 50 տոկոսից քիչ է ու ամենևին էլ «ջախջախիչ» չէ:

Ըստ այդմ, բացի ահաբեկումից, Փաշինյանի իշխանությունը խնդիր ունի ցեխոտել, վարկաբեկել ընդդիմադիր ուժերին: Մասնավորապես, փորձել մեղադրել ընտրակաշառքի կամ նման բաների համար:

Բայց այդ դեպքում Փաշինյանն իր շահերն սպասարկող ռեպրեսիվ մարմիններին պիտի կանչի ՔՊ վարչության շենք ու բացատրություններ պահանջի, թե այդ որտե՞ղ են եղել կարծեցյալ «ընտրակաշառք բաժանելու» ժամանակ: Կարճ ասած՝ եթե նման բան լիներ, ապա Փաշինյանի ԱԱԾ-ն ու խայտաբղետ «բերետավորները» դեռ նախընտրական շրջանում «դիմակահանդեսներ» կկազմակերպեին «Հաղթանակ» դաշինքի նախընտրական շտաբում կամ մերձակայքում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular