ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն գաղտնի մշակում է Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու նոր ծրագիր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշտոնյաները Axios-ին հայտնել են, որ Թրամփի վարչակազմը գաղտնի խորհրդակցություններ է վարել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ծրագիր մշակելու համար։

Ինչու է դա կարևոր. 28 կետից բաղկացած ԱՄՆ ծրագիրը ոգեշնչված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գազայի հարցում համաձայնության հասնելու հաջող ջանքերից։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին ասել է, որ լավատեսորեն է տրամադրված ծրագրի նկատմամբ։ Դեռևս պարզ չէ, թե ինչպես կվերաբերվեն Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները։

Աղբյուրները Axios-ին հայտնել են, որ ծրագրի 28 կետերը բաժանվում են չորս ընդհանուր խմբերի՝ խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում, ԱՄՆ-ի ապագա հարաբերություններ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։

Հստակ չէ, թե ինչպես է ծրագիրը մոտենում վիճելի հարցերին, ինչպիսիք են «տարածքային վերահսկողությունն Արևելյան Ուկրաինայում, որտեղ ռուսական ուժերը դանդաղորեն առաջ են շարժվում, բայց դեռևս վերահսկում են շատ ավելի քիչ տարածք, քան պահանջել է Կրեմլը»։

Կուլիսներում․ Թրամփի հատուկ հանձնարարություններով բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը ղեկավարում է ծրագրի մշակումը և այն մանրամասն քննարկել է Ռուսաստանի բանագնաց Կիրիլ Դմիտրիեւի հետ, ասել է ԱՄՆ-ի մի պաշտոնյա։

Դմիտրիեւը, որը ղեկավարում է Ռուսաստանի ինքնիշխան հարստության հիմնադրամը և նաև խորապես ներգրավված է Ուկրաինայի շուրջ դիվանագիտական ​​գործընթացներում, երկուշաբթի օրը Axios-ին տված հարցազրույցում ասել է, որ երեք օր անցկացրել է Վիտկոֆի և Թրամփի թիմի այլ անդամների հետ, երբ հոկտեմբերի 24-26-ը այցելել է Մայամի։ Դմիտրիեւը լավատեսություն է հայտնել գործարքի հաջողության հնարավորությունների վերաբերյալ, քանի որ, ի տարբերություն նախկին ջանքերի, «մենք զգում ենք, որ Ռուսաստանի դիրքորոշումը իսկապես լսվում է»։

Մյուս կողմը. Վիտկոֆֆը չորեքշաբթի օրը Թուրքիայում պետք է հանդիպեր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, բայց հետաձգել է իր այցը, հայտնել են ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաները։

Վիտկոֆֆը ծրագիրը քննարկել է Զելենսկիի ազգային անվտանգության խորհրդական Ռուստեմ Ումերովի հետ այս շաբաթվա սկզբին Մայամիում հանդիպման ժամանակ, հաստատել է Axios-ին ուկրաինացի պաշտոնյան։

«Մենք գիտենք, որ ամերիկացիները ինչ-որ բանի վրա են աշխատում», - ասել է ուկրաինացի պաշտոնյան։ «Նախագահը հստակեցրել է, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները և համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու համար։ Նախագահ Թրամփը կարծում է, որ կա հնարավորություն դադարեցնելու այս անիմաստ պատերազմը, եթե ճկունություն ցուցաբերվի», - Axios-ին ասել է Սպիտակ տան պաշտոնյան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular