ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը մտադիր է աշխատել «ձեռքի հետ» կամ «ինչ ստացվեց՝ ստացվեց» սկզբունքով. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն հաջորդ շաբաթվա սկզբին ՀՀ կառավարու­թյունը արտահերթ նիստ կա­նի և հավանության կարժանացնի իր նոր ծրագիրը: Սպասվում է նաև, որ հենց նույն նիստում կորոշվի դի­մել Ազգային ժողով՝ ար­տահերթ նիստ գումարելու առաջարկով, որի օրակար­գում էլ հենց կլինի կառավարության նոր ծրագիրը:

Չնայած կառավարության նախագիծը դեռ չի հրապարակվել, բայց նախօրեին ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե տարեկան միջին տնտեսական աճը առաջիկա 5 տարիներին պետք է կազմի 5 տո­կոս: Եվ սա ՀՀԿ խոսնակը համա­րում է հավակնոտ թիրախ: Այ­սինքն՝ տարեկան 5 տոկոսով տն­տեսությունը աճեցնելը համարվում է դժվարին խնդիր:

Նշենք, որ զարգացող տնտեսու­թյունների համար 5 տոկոս տնտե­սական աճը շատ ավելի հեշտ լուծելի խնդիր է, քան զարգացած երկրների համար: Օրինակ՝ արևմտաեվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի կամ Ճապոնիայի համար այդպիսի ցու­ցանիշ ապահովելը ֆանտաստիկայի ոլորտից է, քանի որ այդ երկրներում համախառն ներքին արդյունքն արդեն իսկ շատ բարձր է: Իսկ այսպես կոչված՝ «զարգացող» երկրների համար, որոնց թվում է նաև Հայաստանը, 5 տոկոսը, կա­րելի է ասել, պարտադիր սահմանաչափ է, քանի որ համեմատության բազան շատ ցածր է, տնտեսա­կան աճի շատ ավելի մեծ հնարա­վորություններ կան:

Սահմանելով աճի 5 տոկոսանոց նշաձող՝ կառավարությունը փաս­տորեն մտադիր է աշխատել այնպես՝ «ձեռքի հետ» կամ «ինչ ստացվեց՝ ստացվեց» սկզբունքով: Ու սա ոչ մի դեպքում չի կարելի համարել «հավակնոտ»: Պատկերա­վոր ասած, այդքան տնտեսական աճ կարող է ստացվել, եթե կառա­վարությունը ընդհանրապես չխառնվի տնտեսության գործերին: Եթե ավելի պատկերավոր լինենք, ապա այսպիսի արդյունք ստանալու դեպքում բավարար կլինի, որ յուրաքանչյուր արտադրող տարեկան ըն­դամենը 5 տոկոսով ընդլայնի իր արտադրությունը, իսկ նոր արտադ­րություններ չհիմնվեն:

Արդյո՞ք սա հավակնոտ ծրագիր է մի երկրի կա­ռավարության համար, որը պատե­րազմի մեջ է և որի տնտեսությունը այդ պատերազմում տանուլ չտալու, երկիրը դատարկվելու հեռանկարից զրկելու գլխավոր գրավականն է: Ուրեմն ի՞նչ է ստացվում: 2011 թվականին մեր ՀՆԱ-ն կազմում էր 10.1 միլիարդ դոլար: 2016 թվակա­նին մեր ՀՆԱ-ն կազմեց 10.3 միլի­արդ դոլար: Տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ունենալու դեպքում, հինգ տարի անց մեր ՀՆԱ-ն կլինի, ասենք, 13 միլիարդ դոլար: Ստաց­վում է, որ 10 տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն կաճի ընդամենը 30 տո­կոսով: 13 միլիարդ դոլարանոց տն­տեսություն ունեցող երկիրը պետք է կարողանա դիմագրավել օրեցօր աճող մարտահրավերների՞ն: Այդ­պիսի տնտեսություն ունեցող երկ­րում բնակչությանը կսկսի աճե՞լ...: Եվ դա մեր երկրի ծնունդից 30 տա­րի անց: Եթե Հայաստանը լիներ այնպիսի միջավայրում, ինչպես, օրինակ՝ Սկանդինավյան երկրները կամ Խաղաղ օվկիանոսի կղզինե­րը, մենք կարող էինք մեզ թույլ տալ թուլանալ ու հաճույք ստանալ: Մեր դեպքում իրավիճակը բոլորովին այլ է՝ արմատապես այլ է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular