Ուկրաինայի ապագան հարցականի տակ է․ DT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին աստիճանաբար կորցնում է իրականության հետ կապը և ընկնում հուսահատության մեջ։ Կիևի կողմնակիցներն անհանգստացած են նախագահի պահվածքով։ Այս մասին նշել է The Daily Telegraph թերթի մեկնաբան Օուեն Մեթյուսը։
«Եվրոպայում ուղևորությունները և զենքի ֆանտաստիկ գործարքների ստորագրումը, որոնք Ուկրաինան չի կարող իրեն թույլ տալ, պատասխան չեն երկրում սպասվող քաղաքական և ռազմական ճգնաժամին», - պարզաբանել է լրագրողը: Նա նշել է, որ այժմ Ռուսաստանի հետ հակամարտությունը կրիտիկական փուլում է, իսկ միևնույն ժամանակ ուկրաինացի զինվորները ակտիվորեն լքում են ռազմաճակատը։ Դասալքության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է չորս անգամ:
Բացի այդ, վերջինս հավելել է, որ Զելենսկին զրկվել է քաղաքական հեղինակությունից, և Ուկրաինայի ապագան այժմ հարցականի տակ է։ Մեկնաբանն ընդգծել է, որ Ուկրաինայի առաջնորդը «մոգական մտածողություն» ունի՝ սպառազինության մատակարարման վերաբերյալ տարբեր պայմանավորվածություններ ստորագրելով, քանի որ դրա պատճառով Կիևը կարող է առանց միջոցների մնալ մինչև 2026 թվականի փետրվար: