ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչնչացվում են օկnւպացված Արցախում մզկիթները

ՄՇԱԿՈՒՅԹ

Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետևողականորեն իրականացնել մշակութային ցեղասպանություն։ Եթե նախկինում միջազգային կառույցները մտահոգություն էին հայտնում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման քաղաքականության վերաբերյալ, ապա այժմ ակնհայտ է, որ նույն վարքագծի զոհ են դառնում անգամ իսլամական հուշարձանները, որոնց հանդեպ Բաքվի բռնապետական վարչակարգը ցուցաբերում է նույն աստիճանի անտարբերություն և ոչնչացման քաղաքականություն։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:

«Այս մտահոգիչ իրականության ամենաթարմ և ցցուն փաստերից մեկն է «շինարարական աշխատանքների» պատրվակի տակ հիմնահատակ ոչնչացված Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղի շիական մզկիթը։ Հուշարձանի ոչնչացման մասին ահազանգել է Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ ներկայացնելով ապացույցներ, որոնք դժվար է որակել այլ կերպ, քան պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն։

Պետք է հիշեցնել, որ դեռևս 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր կերպով թիրախավորում էին Շուշիի մզկիթները։ Մասնավորապես, 2020 թ. նոյեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի հրթիռակոծության ժամանակ վնասվել է նաև Շուշիի Գոհար աղայի Վերին մզկիթը։ Սրանք մեկ ընդհանուր տրամաբանության բաղադրիչներ են՝ տարածքի պատմական բազմազանությունը վերացնելու, մշակութային հիշողությունը «միատարրացնելու» և անցյալը վերաշարադրելու քաղաքականություն։

Այս փաստերի համադրությունը վկայում է, որ Ադրբեջանի պետական համակարգը գործում է ոչ թե որպես տարածաշրջանային կայունության, բազմամշակութայնության և ժառանգության պահպանության պատասխանատու սուբյեկտ, այլ՝ որպես քաղաքակրթական ժառանգության համակարգված ոչնչացման նախաձեռնող և իրականացնող ուժ։ Այս վարքագիծը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Հաագայի կոնվենցիայի և մի շարք միջազգային համաձայնագրերի հիմնարար դրույթներին, որոնցով պետություններն պարտավորվում են պաշտպանել ոչ միայն սեփական, այլև այլ ժողովուրդների մշակութային ժառանգությունը։

Ադրբեջանի ներկայիս գործողությունները վտանգում են ամբողջ տարածաշրջանի` դարերով ձևավորված պատմա-մշակութային լանդշաֆտը։ Ոչնչացվում են ոչ միայն հայկական եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, պատմական գերեզմանատները, բնակավայրերը, մոնումենտալ հուշարձանները, այլև հենց ադրբեջանական իշխանությունների կողմից «սեփական» համարվող իսլամական կառույցները։ Սա հստակ ցույց է տալիս, որ խնդիրը ազգային պատկանելությունը չէ, այլ պետական դարձած մոտեցումը, որը միտված է տարածքային-քաղաքական բռնազավթումը ամրապնդել մշակութային միջավայրի յուրացման և ոչնչացման միջոցով։

Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության անհապաղ և նպատակային արձագանք։ Մշակութային ժառանգության ոչնչացումը որևէ տարածաշրջանում չի կարող դիտարկվել որպես տեղային խնդիր․ այն համաշխարհային քաղաքակրթության հանդեպ ուղղված մարտահրավեր է։ Եվ հենց այս համատեքստում Ադրբեջանը ներկայանում է ոչ թե որպես ժամանակակից, պատասխանատու պետություն, այլ որպես աշխարհի մշակութային ժառանգության անվտանգության համար իրական սպառնալիք»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular