ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարտայզերը Ռուսաստանի մասին կոչով դիմել է Կալասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտայզերը դիմել է Եվրամիության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալասին՝ կոչ անելով վերականգնել քաղաքական երկխոսությունը Մոսկվայի հետ և հրաժարվել Եվրոպական կառույցներին Ուկրաինայի ռազմական ինտեգրման ծրագրերից: Նման կոչով նա հանդես է եկել X-ում:

«Այսօր ես բաց նամակ եմ հղել գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասին և այն կիսել Եվրոպական խորհրդարանի իմ բոլոր գործընկերների հետ», - հայտնել է Կարտայզերը: Իր նամակում եվրապատգամավորը թվարկել է ութ սկզբունքներ, որոնք, նրա կարծիքով, պետք է ընկնեն Եվրամիության նոր կուրսի հիմքում:

Նա կոչ է արել վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ, գործի դնել անվտանգության երաշխիքներ մշակելու ԵԱՀԿ մեխանիզմները և ապահովել փոքրամասնությունների իրավունքների և կրոնական ազատությունների պաշտպանությունը:

Բացի այդ, Կարտայզերը նշել է արմատական ազգայնականության դեմ պայքարի անհրաժեշտությունը, տարածքային ամբողջականության հարցերում ավելի պրագմատիկ մոտեցումը, Ուկրաինայի անվտանգության վերաբերյալ իրատեսական պայմանավորվածությունները, երկրի հետպատերազմյան վերականգնման նախապատրաստումը, ինչպես նաև դիվանագիտությունը, որն ուղղված է էսկալացիայի նվազեցմանը, այլ ոչ թե դրա ուժեղացմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular