ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անհրաժեշտ քաղաքապետ. Ընտրություններ են անցկացվել Հայաստանի կարևորագույն քաղաքում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրություններ են անցկացվել Հայաստանի Վաղարշապատ համայնքում: Ակնկալվում էր, որ ընդդիմությունը կհաղթի իշխող կուսակցությանը, սակայն, ի վերջո, Փաշինյանի կողմնակիցները մեծամասնություն են ստացել ավագանիում, և նրանք կկարողանան հեշտությամբ ընտրել իրենց քաղաքապետին, գրում է iz.ru–ն: Նշենք, որ Վաղարշապատը Հայաստանի չորրորդ ամենամեծ քաղաքն է՝ մոտավորապես 50000 բնակչությամբ: Համարվելով երկրի հոգևոր մայրաքաղաքը այն ունի ամենամեծ վանքը՝ Էջմիածինը, որը կառուցվել է մ.թ. 3-4-րդ դարերում, և կաթողիկոս Գարեգին II-ի նստավայրն է:

Կովկասի հարցերով փորձագետ Արթուր Աթաևը կարծում է, որ Վաղարշապատի ընտրությունները հստակ ցույց տվեցին հայ հասարակության քաղաքական նախասիրությունները: «Ախտորոշումը մնում է նույնը։ Ընդդիմությունը չունի անպիսի վառ առաջնորդ, որը կխորհրդանշի պայքարը և կներկայանա որպես Փաշինյանի հակառակորդ։ Երկրորդ հերթին չկան ուղերձներ, այլընտրանքային առաջարկներ։ Կարելի է երկար քննադատել գործող իշխանություններին, բայց նրանք առնվազն ունեն ընտրողների համար հստակ գաղափարների ամբողջություն։ Նրանք պաշտպանում են թյուրքական աշխարհի հետ հարաբերությունների բարելավումը, Արևմուտքի հետ մերձեցումը և Ռուսաստանից հեռանալը։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ներկայիս քարոզարշավը հերքում է Փաշինյանի նկատմամբ վստահության ճգնաժամի մասին որոշ տեսություններ, իշխող կուսակցության վարկանիշը մնում է բավականին բարձր», - նշել է նա։

Հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանն էլ պնդել է, որ ընտրությունների արդյունքը ընդդիմության համար ձախողում չէ։ «Այս քարոզարշավի հիմնական գործոնը Վաղարշապատի ընտրատարածքի խոշորացումն էր։ Հենց կցված համայնքներն են իշխող կուսակցությանը մեծամասնություն տվել, իսկ Էջմիածին քաղաքում ընդդիմությունը շատ ավելի լավ արդյունքներ է ցույց տվել։ Բացի այդ, գրանցվել են բազմաթիվ ընտրախախտումներ, չնայած այնուամենայնիվ, անգամ դա չի կարողացել ապահովել ձայների կեսից ավելին։ Պետք է նաև նշել «Հաղթանակ» դաշինքի լավ արդյունքը, որը երկրորդ տեղն է գրավել, իսկ մյուս ընդդիմադիր կուսակցությունները պետք է քննարկեն իրենց մարտավարությունն ու ռազմավարությունը», - բացատրել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular