ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանություններին օդուջրի պես շոուներ են հարկավոր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գաղտնիք չէ, որ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրենց իշխանությունը երկարաձգելու համար դիմում են տարատեսակ շոուների, աղմկահարույց հայտարարություններով շեղելով հանրային ուշադրությունն օրախնդիր հարցերից, ձերբակալություններով ու բռնաճնշումներով, «նախկինների» դեմ քրեական վարույթներով խցանելով հանրային օրակարգերը։ Խորհրդարանը երեկ լսումներ էր կազմակերպել Մարտի 1-ի գործի վերաբերյալ, որոնք, ինչպես և սպասվում էին, իշխանության ներկայացուցիչների, արբանյակ կուսակցությունների և վաղուց գրպանային դարձած «քաղհասարակության» շնորհիվ դարձան նոր շոու-ներկայացում։

Ընդհուպ, իշխանության բազմաթիվ քարոզիչների թույլատրել էին բավական խիստ քննադատություն հնչեցնել գործող իշխանությունների հասցեին՝ իբր մարտի 1-ը բավարար չափով չքննելու համար։ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն, օրինակ, նշել է, թե այսօր արձանագրում ենք մեր երկրի իրավական, դատական համակարգերի վախճանը, որովհետև ՄԻԵԴ-ի՝ սեպտեմբերի 18-ի վճիռն ուղղակի արձանագրում է 17 տարվա համատարած անգործություն: «Եվ ես կարծում եմ՝ մենք ունենք շանս՝ սեպտեմբերի 18-ի վճիռը դարձնելու փոսից այդ համակարգը դուրս բերելու հնարավորություն: 17 տարի մենք բոլորս՝ որպես համակարգ, խուսափել ենք պարզ ճշմարտությունից՝ ասելու, որ Հայաստանը գնդակահարել է Հայաստանի քաղաքացիների»,- ասել է նա՝ հավելելով, թե 2008-ի իշխող վերնախավն ամբողջությամբ պատասխանատու է պետական մեքենայի կատարած սպանությունների, խոշտանգումների, ապօրինի կալանավորումների և դրանց բողոքարկման համար:

Նույն տրամաբանության մեջ են եղել նաև այլ անձանց ելույթները։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ հայտարարել է, թե ՀՀ դատախազությունը դիմելու է Ռուսաստան՝ Մարտի 1-ի գործով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ: «Չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ նրանց արտահանձնելու համար, թեև դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը», - ասել է նա:

Վարդապետյանը հայտնել է, որ և՛ Կոստանյանը, և՛ Հարությունյանը Ռուսաստանում են գտնվում: Նման միջնորդությունն այս փուլում առնվազն տարօրինակ է, քանի որ նույն դատախազությունը տակավին օրեր առաջ մերժել էր ռուսական կողմի միջնորդությունը՝ հայտնի Ռուբեն Թաթուլանին (Ռոբսոնին) ՌԴ հանձնելու միջնորդությունը՝ նշելով, թե նա ՀՀ քաղաքացի է։ Գևորգ Կոստանյանը, հիշեցնենք, վաղուց ՌԴ քաղաքացի է դարձել։ 7 տարի լինելով իշխանության ղեկին՝ փաշինյանական իշխանությունը ոչինչ չի արել Մարտի 1-ը բացահայտելու ուղղությամբ, ավելին, Փաշինյանի ձևավորած ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշում է կայացրել։ Եվ այսօր կրկին հարցը շահարկելը վկայում է, որ իշխանությունը ոչ թե գործը իրապես բացահայտելու, այլ աղմկահարույց դեպքերը շահարկելով, հանրությանը նոր «սնունդ» մատակարարելու խնդիր է լուծում։ 

Ելենա Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular