ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂՀ-ում հրազենային կրակահերթերից զոհվել են 4 ժամկետային զինծառայողներ, հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ևս 4-ը․ պատմության այս օրը (19 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Տղամարդկանց համաշխարհային օր, Սան հանգույցի համաշխարհային օր, Ռուսաստան, Բելոռուս և Ղազախստան՝ Հրետանու և հրթիռային զորքերի օր, Ուկրաինա՝ Օդերևույթաբանական աշխատողների օր, Բրազիլիա՝ Դրոշի օր, Մալի՝ Ազատագրման օր, Մոնակո՝ Մոնակոյի ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1843– ծնվել է անվանի երգիծաբան-գրող, լրագրող Հակոբ Պարոնյանը:

1894 – ծնվել է ծագումով հայ ռումինացի նկարչուհի Նուցի Ագոնցը:

1918 – վախճանվել է աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային պահպանողական ուղղության հասարակական գործիչ, Կ. Պոլսի հայոց պատրիարք   Մաղաքիա Օրմանյանը:

1944 –ծնվել է  քանդակագործ Թադևոս Գևորգյանը:

1961- ծնվել է պատմագետ Երվանդ Մարգարյանը:

1977-վախճանվել է  դերասանուհի Նինա Հովսեփյանը:

1986 —ԽՍՀՄ-ում ընդունվել է Անհատական աշխատանքային  գործունեության մասին օրենքը:

1988- Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվում տեղի ունեցող ցույցին միացել են Ադրբեջանի ազգային ճակատ ստեղծելու կողմնակիցները և ներկայացրել իրենց ծրագիրը:

2001- Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից:

2001-վախճանվել է պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը:

-վախճանվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը:

2002- վախճանվել է գրող Վարոս Հովակիմյանը:

2007-Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2009-փլուզվել է Թբիլիսիի 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին:

2010- Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել արտակարգ միջադեպ՝  հրազենային կրակահերթերից զոհվել են 4 ժամկետային զինծառայողներ, հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ևս 4-ը:

2013-Համաշխարհային բանկը Հայաստանի աջակցման ռազմավարության շրջանակում առաջիկա 4 տարիների համար տրամադրել է 873 միլիոն դոլարի ֆինանսական օժանդակություն:

2020- Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը, որն ավելի վաղ զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի պաշտոնը ասուլիս է տվել, որի ընթացքում մի քանի ցնցող բացահայտումներ է արել պատերազմի վերաբերյալ։

-վախճանվել է  Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1190 —հիմնադրվել է Տևտոնյան օրդենը:

1493 —Նոր երկիր իր երկրորդ նավարկության ժամանակ Կոլոմբոսը հայտնագործել է Պուերտո-Ռիկո կղզին:

1665– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիր Նիկոլա Պուսենը։

1703 - Բաստիլում վախճանվել է «Երկաթե դիմակ» անունն ստացած կալանավորը:

1711– ծնվել է ռուս հռչակավոր գիտնական, ֆիզիկոս, քիմիկոս, աստղագետ Միխայիլ Լոմոնոսովը։

1770 –ծնվել է ռուսաստանցի ծովագնաց Իվան Կրուզենշտերնը:

1824 —տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգի պատմության մեջ ամենախոշոր ջրհեղեղը՝ Նևա գետում ջրի մակարդակը նորմայից բարձրացել է 4.14 մետրով:

1828– վախճանվել է ավստրիացի նշանավոր երգահան Ֆրանց Շուբերտը, որը գրել է շուրջ 600 ստեղծագործություն, 9 սիմֆոնիա։

1875 –ծնվել է Խորհրդային Միության առաջին ղեկավար Միխայիլ Կալինինը:

1888 – ծնվել է  կուբացի շախմատիստ, աշխարհի չեմպիոն  Խոսե Ռաուլ Կապաբլանկան:

1891 — գերմանական Գիպպենզեն քաղաքում վաճառվել է աշխարհում առաջին խաղալիք երկաթուղին:

1917 – ծնվել է հնդիկ քաղաքական ու պետական գործիչ Ինդիրա Գանդին:

1933– ծնվել է ամերիկացի ճանաչված հեռուստալրագրող Լարի Քինգը, որը հայտնի է իր «Larry King Live» հաղորդումով:

1942– Երկրորդ համաշխարհային պատերազմի Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ Խորհրդային զորքերը անցել են հակահարձակման և շրջապատել գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը, որը բաղկացած է եղել 22 դիվիզիայից և ունեցել է մոտ 330 հազար զինվոր և սպա։

1946 - Աֆղանստանը, Իսլանդիան և Շվեդիան անդամագրվել են ՄԱԿ-ին:

1952- ֆելդմարշալ Ալեքսանդրոս Փափագոսը դարձել է Հունաստանի 152-րդ վարչապետը:

1969– բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփել է իր 1000-րդ գոլը։

1975– Չիկագոյի կինոփառատոնում տեղի է ունեցել «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի պրեմիերան (գլխավոր դերում Ջեք Նիկոլսոն)։

1978 —Գայանայում Ջիմ Ջոնսոնի ղեկավարած  «Ժողովուրդների վանք» աղանդի 911 անդամներ ինքնասպանություն են գործել:

1998– ԱՄՆ-ի կոնգրեսում Մոնիկա Լևինկսու հետ ունեցած կապի հետ պատճառով սկսվել է Բիլ Քլինթոնի իմպիչմենտի քննարկումը։

1998 - Վինսենթ վան Գոգի դիմանկարն աճուրդում վաճառվում է 71.5 միլիոն ԱՄՆ դոլարով:

2002 - Գալիսիայի ափերի մոտ ճեղքված հունական տանկերից ծովն է լցվել 76 հազար մ³ նավթ:

2004 — «Դետրոիտ Պիստոնս» և «Ինդիանա Պեյսերս» բասկետբոլային խաղի ժամանակ տեղի է ունեցել ամերիկյան սպորտի պատմության մեջ ամենամեծ ծեծկռտուքը:

2012- վախճանվել է ռուս ֆանտաստ գրող Բորիս Ստրուգացկին:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular