ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոտոցիկլը հայտնվել է Մարմարիկ գետի մյուս ափին․ զոհ կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Մեղրաձոր գյուղում մոտոցիկլավարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Մարմարիկ գետի մյուս ափին։

Աղբյուր հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մոտոցիկլավարին առաջինը օգնության է հասել նրա կինը, ով մեկ այլ մոտոցիկլով է եղել, ապա օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած մոտոցիկլավարի ինքնությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular