ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը որոշի անդամակցել ՆԱՏՕ-ին. «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սահմանվում են Հայաստանի կողմից՝ կապված ձեր երկրի քաղաքականության հետ։ Հայաստանն է որոշում՝ ինչպես համագործակցել ՆԱՏՕ-ի հետ։ Եվ մենք համագործակցում ենք այն բոլոր գործիքների միջոցով, որ ունենք։ Հայաստանը գործնականում բոլոր ձևաչափերով մասնակցում է ՆԱՏՕ-ի միջոցառումներին, դուք զինվորներ և սպաներ ունեք Աֆղանստանում, Կոսովոյում, դուք մասնակցում եք Օպերատիվ կարողությունների հայեցակարգով նախատեսված միջոցառումներին, որը թույլ է տալիս օգնել և նախապատրաստել ռազմական միավորները խաղաղապահ գործողություններին, դուք մասնակցում եք այլ տարբեր ռազմական ֆորմատների ծրագրերի, ինչպես, օրինակ, Ռազմական կրթության զարգացման ծրագիրը, պլանավորման և վերանայման գործընթացը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, և այլն։

Շուտով մենք կունենանք Հայաստանի հետ Վստահության նոր հիմնադրամ, որը կառավարելու է ՆԱՏՕ-ի աջակցության գործակալությունը։ Դրա շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր՝ ոչնչացնել ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաներ: Հուսով ենք, որ դա կսկսվի հնարավորինս շուտ։

Այդ ծրագրի մեկնարկի համար գերմանական կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլն եվրո։ Ներկայումս ընթանում են իրավական պայմանագրի կնքման շուրջ վերջնական բանակցությունները, որպեսզի սկսենք նախագիծը։ Այսինքն՝ այն շատ շուտով կմեկնարկի։ Երկրորդ մասը վերաբերում է մարդասիրական ականազերծմանը և սահմանամերձ համայնքներում մարդկանց իրազեկության մեթոդների կատարելագործմանը։ Սա բոլորովին նոր նախագիծ է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համար, և առաջին անգամ է, որ Հայաստանը կունենա Վստահության հիմնադրամ»,- «168 ժամ»-ին ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Վիլյամ Լահյուն՝ անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս մակարդակին։

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն անցած տարի Հայաստանի հետ նաև սկսել է անհատական ուսուցման նոր նախագիծ՝ օգտագործելով ՀՀ-ում Ամերիկյան համալսարանի հնարավորությունները՝ Հայաստանի տարբեր պետական կառույցներում ընդգրկված անձանց համար հանրային կառավարման շրջանակներում առաջնորդության դասընթացներ անցկացնելու համար, նաև համագործակցում է պաշտպանության, անվտանգության ոլորտում, որը նույնպես նորություն է.

«Այսինքն՝ մենք նախաձեռնություններ ունենք Հայաստանում նոր նախագծեր սկսելու, բայց համագործակցությունն է՛լ ավելի ընդլայնելու համար մենք կարիք ունենք Հայաստանի կողմից նոր մոտեցման, նոր հայեցակարգի, թե որքան սերտ հարաբերություններ եք դուք ցանկանում ունենալ ՆԱՏՕ-ի հետ։ Հայաստանը չի ցանկանում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ այնպես, ինչպես Վրաստանն է պատրաստվում անդամակցել մեր դաշինքին։

Եվ քանի որ Վրաստանը հայտ է ներկայացրել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, նա ավելի շատ ուղղություններով համագործակցելու գործիքներ ունի։ Եթե Հայաստանը ի վերջո, որոշի անդամակցել ՆԱՏՕ-ին, դա, բնականաբար, կավելացնի համագործակցության հնարավորությունները, օրինակ՝ հայ խաղաղապահների քանակը ՆԱՏՕ-ում, Դաշինքում ձեր անձնակազմի պաշտոնները, և այլն։ Բայց դա Հայաստանի որոշելիքն է՝ որքան սերտացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular