ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն դարձել է Չինաստանի առաջատար վարկառուն․ WP

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2000-2023 թվականներին Չինական ֆինանսական հաստատությունները ավելի քան 200 միլիարդ դոլարի վարկեր են տրամադրել Միացյալ Նահանգներին՝ տեխնոլոգիական և ենթակառուցվածքային նախագծերի համար, ինչն ավելի շատ է քան ցանկացած այլ երկրի համար։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP)-ը՝ հղում անելով Վիլյամսբուրգի համալսարանի (Վիրջինիա) AidData հետազոտական ​​լաբորատորիային։

Ըստ նրա տվյալների, չինացի վարկատուներն ավելի քան 2,5 հազար նախագծերի են աջակցել ԱՄՆ գրեթե բոլոր նահանգներում՝ գազատարներից մինչև օդանավակայաններ։ Վարկավորման կեսից ավելին՝ 103 միլիարդ դոլարը, տրամադրվել է 2018 թվականից։

Հարյուրավոր նահանգային մակարդակի նախագծերի թվում են Կանադայից Նյու Յորք գնացող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, Հյուսիսային Վիրջինիայում աշխարհի ամենամեծ տվյալների կենտրոններից մեկը և Նյու Յորքի Ջոն Ֆ. Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի մի քանի տերմինալներ։

Չինական ֆինանսական հաստատությունները պարբերաբար վարկային գծեր են տրամադրել ԱՄՆ-ի Fortune 500 ցուցակում ներառված ամենամեծ եկամուտ ունեցող ընկերությունների ընթացիկ գործունեության համար, ներառյալ Amazon-ը, Halliburton-ը, Tesla-ն, Boeing-ը, Qualcomm-ը և Disney-ը։ Դրանցից ոչ մեկը չի պատասխանել մեկնաբանության վերաբերյալ հարցումներին, նշում է WP-ն։

AidData-ի գործադիր տնօրեն Բրեդլի Փարքսի խոսքով՝ «Վաշինգտոնը զգուշացրել է այլ երկրներին Չինաստանից պարտքային կախվածության մասին, [սակայն] Չինաստանի պետական ​​​​վարկատուներից ԱՄՆ վարկառուներին տրամադրվող վարկերի քանակը բավականին մեծ է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular