ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Արոնյանը՝ «Norway Chess»-ի հաղթող

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտվել է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած «Norway Chess» մրցաշարը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, բազմաթիվ շախմատային մեկնաբանների և վերլուծաբանների կարծիքով «Norway Chess»-ը շախմատի պատմության մեջ ուժեղագույն մրցաշարերից էր, իսկ որոշ մեկնաբաններ նշում են, որ այն, հավանաբար, ուժեղագույնն է:

Մրցաշարում Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և միանգամից 1 միավորով առաջ անցավ 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Վլադիմիր Կրամնիկից և Հիկարու Նակամուրայից:
Արոնյանը մրցաշարն անցել է առանց պարտության:  Նա ոչ-ոքի է խաղացել Ուեսլի Սոյի, Անիշ Գիրիի, Հիկարու Նակամուրայի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Վիշվանաթան Անանդի և Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի և աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինի հետ պարտիաներն ավարտել է հաղթանակով:

Այս հաջողության շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5-ով,  և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդից բարձրացել է 4-րդ հորիզոնական:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular