ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ամերիկյան խմբերի նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ ամերիկյան աշխատանքային խմբերը սկսել են աշխատել վաշինգտոնյան համաձայնագրերի իրական իրականացման ու «Թրամփի ուղու» զարգացման համար։ Այս մասին հաղորդվել է Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունում՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հոքերի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ամերիկյան կողմից աշխատանքային խումբը կգլխավորի պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը, որը վերահսկում է Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի քաղաքականությունը։ Պետքարտուղարությունից դեռ հոկտեմբերին էին հայտնել, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև տարվա վերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի հետ։

Բուն Քալթերի նշանակումը այս պաշտոնին չափազանց տարօրինակ է։ Մինչ պաշտոնը ստանձնելը նա եղել է Ղրղըզստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը և առաքելության ղեկավարի տեղակալը, նախկինում էլ՝ մինչև 2021 թ․-ին աշխատել է որպես քաղաքական խորհրդականի տեղակալ Մոսկվայում գտնվող դեսպանատանը։ Պաշտոններ է զբաղեցրել Ղրղըզստանում, Լիբերիայում, Եկատերինբուրգում։ Վաշինգտոնում էլ աշխատել է որպես Կովկասի օգնության համակարգող, հայտնի է հակառուսական ուղղվածությամբ և տարբեր համալսարաններում դասախոսություններ է կարդացել, թե Ռուսաստանը ԱՄՆ-ի համար մշտական ռազմավարական սպառնալիք է։

Ուշագրավ է, որ իր կարիերայի ընթացքում Սոնատա Քալթերի պաշտոնական և փորձագիտական ուղին երբևէ չի առնչվել Հարավային Կովկասին։ Փաստացի տիկինը որևէ բան տեղյակ չէ հարավկովկասյան իրողություններից, և ըստ էության, հայ-ամերիկյան աշխատանքային խմբի ղեկավար է նշանակում միայն մեկ նպատակով, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու համար։

Հայաստանն էլ այս առումով ընդամենը հարթակ է այդ քաղաքականությունը իրականացնելու համար։ Ու փաստացի Միացյալ Նահանգներն իրենց այս նշանակմամբ ապացուցում են, որ իրենց բուն նպատակը մեկն է՝ ամեն գնով տարածաշրջանից դուրս մղել Մոսկվային, իսկ «Թրամփի ուղու» տարփոխված տնտեսական և քաղաքական դիվիդենտները ընդամենը հասարակությանը շեղելու միջոց են։

Մոնիկա Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular