ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կնքվել է հայ-թուրքական 10-օրյա զինադադարի համաձայնագիր․ պատմության այս օրը (18 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Ձմեռ պապի ծննդյան օր, Լատվիա՝ Անկախության օր, Մարոկկո՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Ազգային դրոշի օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի զինված ուժերի սերժանտի օր, Հարավային Օսիա՝ Սուրբ Գեորգիի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1880 – ծնվել է կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը։

1908-ծնվել է խորհրդահայ և ռուսական ֆիզիկոքիմիկ, ակադեմիկոս Քրիստոֆոր Բաղդասարյանը։

1918- օսմանական բանակի աջակցությամբ հռչակվել է Արաքսի հանրապետությունը  այդ բանակի Անդրկովկասից էվակուացման պայմաններում հաշվի առնելով այն, որ հայկական ուժերը կարող են գրավել Արաքսի հովիտը, սակայն այդ պետությունը գոյություն է ունեցել մոտ մեկ ամիս և տեղը զիջել է Նախիջևանի նահանգային կառավարությանը։

1920- կնքվել է հայ-թուրքական 10-օրյա զինադադարի համաձայնագիր, որը շուտով երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 5-ը, և  որի պայմանները խիստ ծանր են եղել Հայաստանի համար։

1941- ստեղծվել է Երևանի Պարոնյանի անվան թատրոնը։

1967 –վախճանվել է տանկային զորքերի գեներալ-մայոր Բորիս Սուպյանը։              

1988- Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն։

2003-դատարանը անցած տարեվերջին սպանված Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղավոր է ճանաչել սպանության պատվիրատուին և անմիջական կատարողին: Սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվել է Արմեն Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի և ընդդիմության առաջնորդ Սարգսյանի կրտսեր եղբայրը) և սպանությունը կատարելու մեջ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ջոն Հարությունյանը, երկուսն էլ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման:

2005– վախճանվել է ատոմային էներգետիկայի բնագավառի հայ գիտնական Արմեն Աբաղյանը։

2008- Երևանում բացվել է Ասիական զարգացման բանկի առաջին գրասենյակը: 

2020- արտաքին գործերի փոխնախարար  Արա Այվազյանը նշանակվել է արտգործնախարար փոխարինելով  պաշտոնից հրաժարական ներկայացրած Զոհրաբ Մնացականյանին։

-պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

-հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը։

2024– Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ևս հրաժարական է տվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1307 – ըստ լեգենդի շվեյցարացի նետաձիգ Վիլհելմ Տելլը իր աղեղից արձակված նետով կիսել է որդու գլխին դրված խնձորը։

1421– Նիդեռլանդներում ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 10000 մարդ։

1477 —Վիլյամ Կեկսոնը Անգլիայում հրատարակել է առաջին տպագիր գիրքը, որը ունեցել է ամսաթիվ։

1624– վախճանվել է գերմանացի քրիստոնեական միստիկ, տեսաբան և աստվածաբան Յակոբ Բյոմեն։

1626 — ավարտվել է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի շինարարությունը և Ուրբան 8-րդը օծել է այն։

1720 —ծնվել է Վրաստանի թագավոր Իրակլի 2-րդը, որը Ռուսաստանի հետ կնքել է Գեորգիևյան տրակտատը։

1775 —հրատարակվել է Ռուսաստանը 50 գուբերնիաների բաժանելու մասին հռչակագիրը։

1786 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Կարլ Մարիա ֆոն Վեբերը։

1812 —ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Կրասնու ճակատամարտը, որի ընթացքում ռուսական բանակը ջախջախել է ֆրանսիայի արերգարդ-մարշալ Նեյի բանակին։

1828 –ծնվել է բրիտանացի գենետիկ Ջոն Դաունը, որը հանդիսանում է Դաունի սինդրոմի հայտնաբերողը։

1868 —Մենդելեևի նախաձեռնությամբ հիմնվել է Ռուսական քիմիական կազմակերպությունը։

1877 – ծնվել է անգլիացի տնտեսագետ Արթուր Սեսիլ Պիգուն։

1892 –ծնվել է վրացի խորհրդային գրող Գալակտիոն Տաբիձեն։

1901 –ծնվել է ամերիկացի գիտնական, վիճակագիր Ջորջ Գելլապը։

1905- կնքվել է ճապոնա-կորեական պրեկտորատի մասին համաձայնագիրը, ըստ որի Կորեան կորցրել է ինքնուրուին արտաքին քաղաքականություն իրականացնելու իրավունքը։

1916 —ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմի ամենաարյունահեղ Սոմմի ճակատամարտը։

1918 - Լատվիան հայտարարել է իր անկախությունը Ռուսաստանից։

-պետական հեղաշրջում է տեղի ունեցել Օմսկում, Օմսկի կայազորի կազակները ձերբակալել են Ռուսաստանի Ժամանակավոր Համառուսաստանյան կառավարության ներկայացուցիչներին (Դիրեկտորիա) և իշխանությունը հանձնել ադմիրալ Կոլչակին հռչակելով նրան Ռուսաստանի Գերագույն  Կառավարիչ։

1920 —ԽՍՀՄ-ում առողջապահության և արդարադատության նարկոմատների համատեղ հրամանով աշխարհում առաջին անգամ օրինականացվել են աբորտները։

1927 –ծնվել է խորհրդային կինոռեժիսյոր Էլդար Ռյազանովը։

1945 - Իրանական Ադրբեջանում սկսվել է համայնավարների հրահրած հակապետական ապստամբությունը, իսկ այն ճնշելու ուղարկված կառավարական ուժերը խորհրդային զորքերի կողմից կանգնեցվել են Կազվին քաղաքի մոտակայքում։

1951 –ծնվել է խորհրդային վրացի ֆուտբոլիստ Դավիթ Ղիփիանին։

1954 - գեներալ Գամալ Աբդել Նասերը դարձել է Եգիպտոսի վարչապետ։

1962– վախճանվել է դանիացի հայտնի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։

1983- Վրաստանում անհաջող փորձ է իրականացվել գրավել ինքնաթիռ և լքել ԽՍՀՄ-ը, արդյունքում մի քանի մարդ է զոհվել։

2000 –տեղի է ունեցել  ընդդիմության բազմահազար ցույցը Բաքվի կենտրոնում, որը ուղղված է եղել  իշխող Նոր Ադրբեջան կուսակցության դեմ։

2003 - Մասաչուսեթսը դարձել է ամերիկյան առաջին նահանգը, որտեղ թույլատրվել է ամուսնություն միասեռականների միջև։ Վերջինս տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մասաչուսեթսի Գերագույն դատարանը անընդունելի է համարել սեռական փոքրամասնության ներկայացուցիչների միջև ամուսնության իրավունքը չեղարկելու որոշումը։

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular