ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղարշապատի ընտրությունները բացեցին իշխանության ճաքերը. սա վերջի սկիզբն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղարշապատի (Էջմիածնի) խոշորացված համայնքի ընտրությունների արդյունքները դարձան ոչ միայն տեղական քաղաքական կյանքի թերևս ամենախորհրդանշական դրվագներից մեկը, այլ նաև՝ 2026 թվականին սպասվող համապետական ընտրությունների ուրվագիծը։ Այն, ինչ տեղի ունեցավ Էջմիածնում, չի սահմանափակվում մեկ համայնքով. սա շատ ավելի խոր գործընթացի արտացոլումն է՝ վստահության ճգնաժամ «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ, իշխանական մեխանիզմների սպառվածություն և ընդդիմադիր դաշտում նոր հնարավորությունների բացում։

Քաղաքացիական Պայմանագիրը փաստացի պարտվեց հենց Էջմիածին քաղաքում։ Շատ ընտրատեղամասերում կուսակցությունն ստացավ զգալիորեն ավելի քիչ ձայներ, քան իր մրցակիցները։ Սա պարզ թվաբանական արդյունք չէ՝ սա երկար տարիների կուտակված դժգոհության արձագանքն է։ Նախկին քաղաքապետի գործունեությունը, համայնքային կառավարման նկատմամբ հիասթափությունը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ընդհանուր քաղաքական վարքագիծը ձևավորեցին բացասական դաշտ, որը արտահայտվեց քվեաթերթիկներում։ Ավելի կարևոր է՝ ՔՊ-ն Էջմիածնում ստացավ ավելի քիչ քվե, քան 2021-ին։

Իշխանությունը կարողացավ ֆիքսել ընդհանուր հաղթանակ միայն Խոյ համայնքի և տասնյակ գյուղերի անեքսիայի հաշվին, որտեղ վարչական ռեսուրսը գործի էր դրված անթաքույց կոշտությամբ։ Դիտորդական խմբերը փաստագրեցին աննախադեպ թվով խախտումներ. ուղղորդված քվեարկություններ, ընտրացուցակների վրիպումներ, փոխադրումների կազմակերպում և փաստացի ճնշումներ։ Այս ամենը լրջորեն կասկածի տակ է դնում Արգիշտի Մեխակյանի հաղթանակի օրինականությունը, մանավանդ այն դեպքում, երբ թեկնածուն ոչ միայն պատերազմական անցյալով հերոսի որդի էր, այլև՝ ՔՊ պատմության ամենաուժեղ և «անբասիր» թեկնածուներից։ Եթե անգամ այդպիսի թեկնածուն չի կարողանում ստանալ 50+ ձայն առանց արհեստական մեխանիզմների, ապա սա իշխանության համար ահազանգ է, ոչ թե հաղթանակ։

Ոչ պակաս հատկանշական էր Փաշինյանի բացակայությունը քարոզարշավից։ Նա հասկանալով իր հսկայական հակառեյտինգը, խուսափեց անգամ մեկ անգամ հրապարակային աջակցել Մեխակյանին։ Սա քաղաքական վախ է, և ոչ թե մարտավարություն։ 2026 թվականին նա այլևս չի կարողանալու թաքնվել պատերազմի հերոսների կամ տեղական թեկնածուների հեղինակության հետևում։ Այս ընտրությունը՝ իր բոլոր կեղծված արդարացումներով, իրականում արձանագրում է իշխանական համակարգի բնական մաշվածությունը։ Սա վերջի սկիզբն է։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ամփոփելով արդյունքները, կարևոր մի դիտարկում է անում․ պետք չէ ընկնել իշխանության կողմից քարոզվող թեզերի ծուղակը, թե իբր այս պատկերն է լինելու նաև խորհրդարանական ընտրություններում։ Քաղաքացիական պայմանագիրն իր քարոզչական մեքենան ամբողջությամբ նետել է առաջ՝ հասարակությանը համոզելու, թե ընտրություններով փոփոխություն հնարավոր չէ, և որ իրենց հակաեկեղեցական գործողություններն իբր հասարակական աջակցություն ունեն։ Բայց տեղական ընտրություններն իրենց բնույթով երբեք չեն արտացոլում ազգային տրամադրությունների ամբողջական պատկերը։ Ավելին՝ այս քարոզարշավում իշխանությունն ու ընդդիմությունը եկեղեցու թեման ընդհանրապես չեն շոշափել։ Հետևաբար՝ փորձը կապել հակաեկեղեցական քաղաքականությանը՝ մանիպուլյացիա է։

Սուրենյանցի գնահատմամբ, Վաղարշապատում ընդդիմությունը շատ մոտ էր լրջագույն հաջողության։ Եթե ընդդիմադիր ուժերը լինեին ավելի կուռ, ավելի կազմակերպված և չընկնեին իշխանության ներքաղաքական թակարդների մեջ, այսօր պատկերն ամբողջությամբ կարող էր այլ լինել։ Եվ հենց սա է գլխավոր եզրահանգումը․ իշխանության «նախկին–ներկա» կեղծ բաժանումը այլևս չի աշխատում։ ՔՊ-ն դա գիտակցում է և դրա համար է անցնում տոտալ վարչական ռեսուրսի և ճնշումների ճանապարհին։

Քարոզարշավի վերջին օրը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հայտարարությունը միայն հաստատեց այս մտահոգությունը։ Նա բաց տեքստով փաստեց, որ իշխանությունն այլևս չի կարողանում իրական մրցակցության պայմաններում հաղթել և ամբողջ քաղաքական ռազմավարությունը կառուցում է հին, արհեստական հակադրության վրա։ Բայց եթե մինչև 2026 թվականը ձևավորվի առողջ, ուժեղ, արժանահավատ ընդդիմադիր հարթակ, ապա ՔՊ-ն կորցնում է իր միակ «հաղթաթուղթը»։

Վաղարշապատի ընտրությունները ցույց տվեցին, որ հանրությունը հոգնել է իշխանության կոշտ մանիպուլյացիաներից, և որ իշխանության ընկալումը փոխվում է ոչ թե «նախկին–ներկա» հարթությամբ, այլ՝ բովանդակային քաղաքականության պահանջով։ Մարդը ուզում է տեսնել առաջարկ, տեսնել ապագա, տեսնել լուծումներ, այլ ոչ թե հռետորաբանություն։

2026 թվականի ընտրություններին Հայաստանի քաղաքացին ակնկալելու է ոչ թե պատրանքներ, այլ ծրագրեր։ Ոչ թե մեղադրանքներ, այլ պատասխանատվություն։ Եվ Վաղարշապատը դարձավ դրա առաջին, բայց շատ կարևոր ազդակներից մեկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular