ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էջմիածինցիների գրպանը գցել չի ստացվի․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Երեկ վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Վաղարշապատի ընտրություններին, իր գրառման մեջ նաեւ անդրադարձել է Մայր Աթոռի նկատմամբ իր ծրագրերին՝ ընդգծելով, որ այս ընտրությամբ քաղաքացիները «լիցք են տվել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։

Փաշինյանի այս հայտարարությունը, թերեւս, պարզ մանիպուլյացիա է, որովհետեւ այս ընտրությամբ իշխանությունը Վեհարանի վրա գրոհելու քարտ-բլանշ իրականում չի տվել։

Բանն այն է, որ Վաղարշապատ համայնքի սիրտը հանդիսացող Էջմիածին քաղաքում ՔՊ-ն ընդամենը բնակչության 30 տոկոսի քվեն է ստացել։ 18 հազար 882 էջմիածինցի է ընտրություններին մասնակցել, որից ընդամենը 6 հազար 812-ն է քվեարկել ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի օգտին:

Ընդ որում՝ հատուկ ընդգծենք, որ նախընտրական փուլում Մեխակյանը խուսափել է այս թեմայով խոսելուց եւ բավականին բալանսավորված քարոզարշավ է տարել` Եկեղեցու հետ իշխանությունների հարաբերությունների մասով, անգամ տողատակերում հասկացրել է, որ ինքը Եկեղեցու դեմ արշավը չի ողջունում։ Ընտրություններին իր ստացած 15 հազար 296 ձայների մեծ մասն էլ Մեխակյանը ստացել է հայրենի Խոյ համայնքն ընդգրկող 16 գյուղերից:

Հիշեցնենք, որ Մեխակյանը նախկինում Խոյի ղեկավարն էր, որն ընտրություններից առաջ միացրին Էջմիածնին։ Փոխարենը «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սեւակ Խաչատրյանը Էջմիածին քաղաքում հաղթել է Արգիշտի Մեխակյանին՝ այստեղից ստանալով իր ձայների 70 տոկոսը՝ 7 հազար 64 ձայն։ Այս պարզ թվաբանությունը բավական է՝ հասկանալու համար, որ Էջմիածինը Եկեղեցու դեմ իրենց գործողություններին կողմնակից չէ, եւ դա նրանց գրպանը գցել չի հաջողվելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 18․ 11․ 25 թ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular